Սա հասարակական համակեցության տեսանկյունից սարսափելի վտագավոր պնդում է…

Հայաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։

Դե բնական է, որ սրանից հետո հասարակության տարբեր սոցիալական խմբերի մոտ պետք է առաջանային հարցադրումներ… և արդեն այդ հարցադրումները օբյեկտիվորեն հնչեցվում են։

Սա բնականոն քաղաքական գործընթաց է, պարզապես այս համատեքստում կրկին մի շատ լուրջ խնդիր արձնագրվեց, որ մենք լուրջ օրակարգերի շուրջ չենք կարողանում քաղաքական տրամաբանությամբ բանավիճել։

Այս խնդիրը ևս հասարակական ակտիվի ոչ կեմպետենտ հավաքակազմը տնտեսագիտական հարթությունւց բերեց դեպի հասարակագիտական հարթություն,. թե բա աշխատող զանգվածը վճարի, իսկ չաշխատող զանգվածը օգտվի այդ վճարումներից…

Սա հասարակական համակեցության տեսանկյունից սարսափելի վտագավոր պնդում է, որի արմատավորման դեպքում պետությունը շատ լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել…

Նաև շատ լուրջ խնդիր կա իշխանության մասով, որովհետև մենք պետք է փաստենք, որ իշխանությունը դեռևս չի կարողանում սովորել օրակարգեր մատուցելու մշակույթ, և այդ ամենը անում է էլիտիզիմի դիրքերից, ինչն էլ իր հերթին ստեղծում է ապակառուցողական մթնոլորտ։

Ինչ վերաբերում է տվյալ օրենքին, ապա դա մի օր անխուսափելիորեն լինելու է, պարզապես այսօր կա երկու շատ լուրջ խնդիր, որի մասով պետք է կատարվի շատ լուրջ աշխատանքներ։

Առաջինը պետք է առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանից բխող կոռուպցիոն երևունթները հասցվեն նվազագույնի, և երկրորդը՝ պետք է ընդհանուր հարկային քաղաքականությունը դուրս բերվի պոպուլիստական գործելակերպից, այլապես ոչ մի քաղաքականություն էլ չի կարող արդյունավետորեն ներդրվել ու աշխատել։

Понравилась статья? Поделиться с друзьями: