Սատարում եմ Նիկոլ Փաշինյանին, նա պետության նկատմամբ սրտացավ է. Սուրեն Շահվերդյանը՝ վարչապետի մասին

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրառում կատարել. «Բավական է, դիլետանտիզմ: Ալավերդին Երկու տարի ծայրից ծայր անանցանելի է, Երևանում տարին չորս անգամ նույն տեղը քերում են: Բավական է, լրջացեք»:

Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ նրա մտահոգությունները ու Այդպիսի տեսանյութ հրապարակելու պատճառները պարզաբանելու համար, ինչպես նաև հետաքրքրվելու՝ արդյո՞ք այս քայլով ցույց է տալիս իր ընդդիմությունը այսօրվա կառավարությանը: «Ես դեմ չեմ գնում

կառավարությանը ու մասնավորապես վարչապետին, ես նրա հետ եմ ու ողջունում եմ նրա գործունեությունը։ սատարում եմ Նիկոլ Փաշինյանին Ու կարծում եմ, որ նա սրտացավ է Երկրի Հանդեպ: Ես ուղղակի դեմ եմ դիլետանտիզմին, ոչ պրոֆեսիոնալներին, որոնք հիմա շատ են ամեն ոլորտում, դրա դեմ է հարկավոր պայքարել, պետք է

բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներ ներգրավել: Լուրջ բաց ու խնդիրներ ունենք բոլոր բնագավառների մեջ»: Անդրադառնալով իր ֆեյսբուքյան հրապարակմանը՝ Սուրեն Շահվերդյանն ասաց, որ բարձրացրած թեման իրեն մտահոգում է։ «Նյարդայնանում եմ, որ Երևшնում արդեն մեկ տարի

է, ինչ տեսնում եմ, որ նույն փողոցներում ասֆալտը քերում են ու шսֆալտ են փռում՝ տարին մի քանի անգամ: Եթե վերջերս եղել եք Ալшվերդիում կամ Հայաստանի այլ քшղաքներում, տեսած կլինեք, որ շատ անմխիթար վիճակ է: Կшրծում եմ, որ այս ոլորտի մեջ պետք է փոփոխություններ մտցնել ու

ասֆալտապատումը մեկ անգամ իրականացնել, սակայն պրոֆեսիոնալ: Այս шմենն արդեն անթույլատրելի է ու անընդունելի»: Սուրեն Շահվերդյանը նաև ուրшխությամբ ավելացրեց, որ ֆեյսբուքյան հրապարակումից հետո արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ շնորհшկալություն հшյտնելով գրառման համար ու ասել, որ էլ որակին խստորեն հետևելու են:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով