«Ռոբերտ Քոչարյանը պետք է

Դեռ երկար տարիներ ժողովուրդը, քաղաքական և հասարակական գործիչները կքննարկեն անցած տարիների իրադարձությունները։

Երևի թե դա կուտակված խորը վիրավորանքի արդյունք է, ապրած դառը տարիների և անհավասար պայմաններում ի վերջո հաղթանակած հոգիների ճիչ է։

Նման ճիչերից է նաև «Իրազեկ քաղաքացի միավորում» ՅԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուկյան գրառումը։

«Հասկանու՞մ եք: Ղարաբաղից 300 հոգանոց լրիվ զինված (այդ թվում` դիպուկահարներով) զորք են բերել, որ մեր վրա կրակեն: Ընդ որում, հրամանում հստակ ասվել է, որ հավաքական այդ գումարտակը կազմվի ղարաբաղցի սպաներից ու ենթասպաներից:

Ու սրանք հիմա ասում են, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի խախտել: Ու սրանք ասում են, թե մենք ենք ղարաբաղցի-հայաստանցի բաժանում անում:

Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիքին զենքով հանեց հայաստանցիքի դեմ, Ռոբերտ Քոչարյանը բանակին հանեց խաղաղ ժողովրդի դեմ: Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի ու նստի երկար-երկար տարիներ, որպեսզի երբեք որևէ մեկը նման բան չանի:»

Պայքարը դեռ չի ավարտվել։ Արդարության վերականգնման համար պայքարը դեռ շարունակվում է։ Զոհեր շատ են եղել, և դրանց պատասխանը պետք է ստանալ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: