ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը 2000-ականներին զենք էր վաճառել մեր հարևան երկրներից մեկին։ Հետո այդ զենքը. Դանիել Իոաննիսյան

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի երեսունին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր հերթական տեսանյութը՝ « Զենքի անօրինական

առ ու ծախի, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարքի, կոռուպցիայի ու անտեսվող կյանքից հեռացման դեպքերի» մասին, որտեղ նա ՀՀ վարչապետին էր այդ ամենի մեջ մեղադրում։

Դանիել Իոանիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զենք էր ծախել մեր հարևան պետությունին։

Այնուհետև այդ զենքը (ինքնաձիգներ և նռնшկшնետներ) հայտվել էր Իրաքի գրոհայինների ձեռքում, որոնք օգտագործվել են ամերիկյան բանակի դեմ։ Այդ լուրի մասին բոլորս իմացանք Վիկիլիքսի փաստաթղթերի միջոցով

(լրագրողներին առաջարկում եմ վեր հանել Այդ փաստաթղթերը)։ Իսկ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը այսօր փորձում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրել այն ամեն ինչը, ինչով զբաղվել է իր աները՝ Ս. Սարգսյանը»։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով