Ու դուք, ոչ հարգելի և Հայաստանի համար պերմանենտ աղետ հանդիսացող ՀՅԴ, դրանից հետո ձեզ լկտիություն եք վերապահում ինչ որ բան խոսելու՞…Վահագն Խաչատրյանի դիպուկ հիշեցումները

Վահագն Խաչատրյանն իր էջում գրել է.
Թարմացնենք դաշնակների հիշողությունը․․․ Ամենածիծաղելին ու աբսուրդայինը էն ա, որ դավաճանության ու պատմության ամենախայտառակ պայմանագրի մասին խոսում ա 1918 թ. հունիսի 4-ին Բաթումի պայմանագիրը ստորագրած.

որով Հայաստանի տարածքը կազմում էր 10000 քառ. կմ, պարփակվելով Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով
Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։

1920 թվին հայ-թուրքական պատերազմի ընթացքում Կարսի անառիկ ու լավ զինված ամրոցը առանց մի կրակոցի հանձնող (1920 թ. Հոկտեմբերի 30),
Նույն թվի դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ Ալեքսանդրապոլի պայմանագիր կնքած կուսակցությունը, ընդ որում. Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից (1920), պարտավորվում էր

Եվրոպայից և ԱՄՆ -ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։Հայաստանի տարածքը

դառնում էր 12000 քառ․ կմ, Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։
Թուրքիային էր անցնում Սուրմալուի գավառը, որ

երբեք թուրքական տարածք չի հանդիսացել։
Սրանք էս խայտառակ պայմանագրերի ընդամենը որոշ դրույթներ են, լիքը այլ «հետաքրքիր» կետեր էլ կան։ Ու դուք, ոչ հարգելի և Հայաստանի համար պերմանենտ աղետ հանդիսացող ՀՅԴ, դրանից հետո ձեզ լկտիություն եք վերապահում ինչ որ բան խոսելու՞։
Հ.Գ ի դեպ, 1920 թ պատերազմում թուրքական բանակի թիվը 50000 էր, իսկ հայկականինը 40000

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով