Ուշացած ու երկար սպասված…Արմեն Դանիելյանի դիպուկ անդրադարձը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԱԱԾ-ն այսօր այցելել էր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան առանձնատուն։ Այնտեղ էին նաև ԲՀԿ-ի պատգամավորները և կուսակցության անդամները։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ուշացած ու երկար սպասված

իրավական պրոցեսներ ։ Ոչ մի հանրորեն վտանգավոր արարք չի կարող որևէ ձև արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում՝ քաղաքականը նույնպես ։ Ներկայիս իրավական

գործընթացները «մեծն գեներալ» Վանեցյան Արթուրից կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում, ցավոք, դիտավորութամբ անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը արդարության վերականգման տեսանկյունից մեծ անհրաժեշտություն

է: Հ.Գ. Այդպիսի դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր` «հարսնացուն կգոռա, քացի կտա…, մի դարձրեք ուշադրություն, դա հին կովկասյան սովորություն է»: Այս դեպքում որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է: Գործել է պետք…»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով