Ուշագրավ. Քիչ առաջ Պետրոս Ղազարյանը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Հրապարակ» օրաթերթի հարցազրույցում պատասխանել է որոշ հացրերի։ Հարցին՝

թե ի՞նչ ուղիով է պատրաստվում իշխանության գալ, սպասենք արտահերթ ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու է հերթական ընտրությունների, նա պատասխանել է. «Մեր կուսակցության գաղափարախոսությունը

լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, քանի որ ես շատ էական դմ համարում ավանդական արժեքները և ավանդույթների պահպանումը, սակայն դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտի մեջ գործող կուսակցություն, մենք լինելու ենք հենց

կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարը և գաղափարախոսությունը լինելու է երկրի շահի, երկէի արժևորումը և կարևորումը, և այդ ամենի հետ միասին՝ ես էական եմ համարում եմ մեր ինքնության և մեր ազգային ավանդույթների պահպանումը»։

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել որտեղ մասնավորապես ասվում է.
Բացեցի լրահոսը։ Ինչպիսի ուղիով է Արթուր Վանեցյանը գալու իշխանության միանման վերնագրով մի տաս հրապարակում տեսա։

Ասեցի հետաքրքիր է՝ տեսնես ինչպես է գալու։ Պարզվեց սահմանադրական ճանապարհի օգնությամբ։ Հիշեցի Ստեփան Դեմիրճյանին, որ մի յոթ տարի հարցնում էինք թե ինչպես է գալու Հայաստանի Հանրապետության իշխանության, ասում էր սահմանադրական պանապարհով)

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով