Ուշագրավ մանրամասներ. Ահա, թե ինչ է ասել ԳՇ նոր պետը Մարտի 1-ի գործի վերաբերյալ ցուցմունքի ժամանակ

168.am–ը գրում է. «Այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, որը 1993թ.-ից ծառայություն է կատարել Պաշտպանության նախարարությունում, իսկ 2008թ.-ի մարտի իրադարձությունների ընթացքում

զբաղեցրել է ՀՀ Պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, Մարտի մեկի գործով Ու դրանից անջատված ու հիմա դատարանում քննվող Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ցուցմունք տվածներից մեկն է համարվում: «Նա շատ բովանդակային, սպային արժանի և Ճիշտ ցումունք է տվել, այդ

թվում՝ հստակ ներկայացրել է՝ Զինված ուժերի օգտագործման հիմքերը որոնք են եղել, որոնց հիմքի վրա հանձնարարված է եղել հատուկ օբյեկտների պաշտպանությունը, այդ թվում՝ շեշտված է եղել մտահոգությունը, որ քաղաքական գործընթացների քողի ներքո կարող են սադրանքներ հանդիսանալ, ու, իր գնահատականի համաձայն, Զինված ուժերի

շնորհիվ այդ սադրանքները չեն կատարվել»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, ինչպես նաև փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տվել է

իրականությանը համապատասխանող ցուցմունք, որի բովանդակությունը նրա վերաբերյալ է, ինչի շուրջ մենք խոսում ենք արդեն 2 տարի, նշում ենք Զինված ուժերի կիրառման օրինաչափությունը, դրա համար հիմք հանդես եկած հանգամանքները, մասսայական անկարգությունները, դրանց

հետևանքով առաջացող ռիսկերը, պետական հեղաշրջման տեսական կամ ոչ տեսական շանսը և Զինված ուժերի կողմից քաղաքացիներին չվնասելու փաստը»,- նշեց փաստաբանը։ Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ցուցմունքի մեջ ներկա՝ քաղաքացիներին

չվնասելու փաստին, Հովհաննես Խուդոյանը շեշտեց ցուցմունքի մեջ առկա օրինակներից մեկը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանի հետ առերեսման ժամանակ զինծառայողներից մեկը նշել է, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների օրերի ժամանակ Գասպարյանը զինծառայողներին բառացի նշել է՝ «որևէ մեկը կ ր ш կ ի ազգի վրա՝ կգյուլլեմ»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով