Որդին հասավ ծերանոցում ապրող մորը վերջին րոպեներին և լսեց ցավալի մի գաղտնիք․․․

Մենք բոլորս հաճախ մոռանում ենք, որ մեր ծնողները ծնված, և նույնիսկ դեռ չծնված, ժամանակվանից մեզ փայփայում են և հնարավորինս պաշտպանում մեր կյանքի բոլոր դժվար փուլերում։

Սակայն երբ գալիս է նրանց կյանքի դժվար փուլը՝ ծերությունը, շատերս աշխատնում ենք զերծ մնալ նրանց խնդիրներից և չնկատելու տալ նրանց դժվարությունները։ Ոմանք ընտրում են ամենահարմար տարբերակը՝ ծերանոցը, չմտածելով, որ կտրում են ծնողներին միակ ուրախությունից, իրենց կողքին լինելուց։

Այս պատմության հերոսը՝ հոր մահից հետո, որոշում է մորը ծերանոց տանել։ Ռրդին կարծում է թե մորն այնտեղ ավելի հաճելի կլինի իր տարիքի այլ կանանց և տղամարդկանց հետ շփվելը։ Բացի այդ որդին աշխատում է և ժամանակ չունի մոր հոգսերը հոգալու և միևնույն ժամանակ նաև համբերություն։

Մի խոսքով, պատճառներ շատ կգտնվեն ինքն իրեն ապացուցելու որ դա ճիշտ որոշում է․․․

Ժամանակի հետ որդին սկսեց ավելի ուշ-ուշ մորն այցելել ծերանոցում։

Եվ ահա մի օր, նրան զանգահարեցին և զգուշացրեցին, որ մայրը մահամերձ է։ Տղան շտապ հավաքվեց և մեկնեց մոր մոտ։ Ապարդյուն նա փորձում էր մորն ինչ որ բանով օգնել։

Մայրն իր համար ոչինչ չուզեց, սակայն խնդրեց որդուն ծերանոցի համար գնել օդափոխիչներ, որովհետև շատ հաճախ ինքն էլ բոլորի հետ միասին նեղվում էր տոթ սենայկում նստելուց։

Բացի այդ, խնդրեց գնել սառնարաններ, որովհետև հաճախ, բոլորի նման սոված է մնացել դրանց բացակայության պատճառով։

Տղան հուզվեց և հարցրեց, թե ինչու մայրն ավելի շուտ չէր ասում դրա մասին։ Իսկ մայրը տվեց հետևյալ պատասխանը․

«Տղաս, ես սովորեցի ապրել շոգի և սովի մեջ, դա ամենասարսափելին չէ։ Բայց ես մտահոգ եմ, որ դու չէս կարողանա ապրել նման պայմաններում, այն ժամանակ երբ քո երեխաները քեզ այստեղ կտեղավորեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: