Ով չհասկացավ Նիկոլի ելույթը, փորձեմ թարգմանել…Գոհար Հայրապետյանի ուշագրավ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է հայ ժողովրդին՝ անդրադառնալով արդեն երրորդ շաբաթը Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ընթացքին և ռազմական բաղադրիչին զուգահեռ դիվանագիտական ջանքերին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ուղերձի նպատակը մի կողմից՝ հայ ժողովրդի հաղթական պայքարն արձանագրելն է,

մյուս կողմից, սակայն, պատերազմով ստեղծված ծանր դրությունը ներկայացնելն ու, ըստ այդմ, պայքարի վճռականությունը վերահաստատելը՝ որպես հետագա անելիքների սկզբունքային առանցք: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը թերևս պայմանավորված էր այն հանգամանքով, որ հրադադարի ռուսական նախաձեռնությունից հետո հայաստանյան հանրության մեջ առաջացան դրական սպասումներ առ այն, որ հրադադարը, ռազմական գործողությունների դադարն ու ավարտը մոտ են, օրերի հարց:

Ուղերձով վարչապետ Փաշինյանը հանրությանը փոխանցեց, որ չկան այդպիսի սպասումների բավարար հիմքեր, և ըստ այդմ՝ այդ սպասումները կարող են ընդամենը հակառակ ազդեցություն թողնել հայկական դիմադրողունակության և վճռականության վրա, ինչից էլ կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը: Ուղերձի մյուս ազդակը թերևս այն էր, որ անկախ

դիվանագիտական-քաղաքական տիրույթում զարգացումներից՝ եթե անգամ դրանք ունեն որոշակի արդյունավետություն և կարող են թողնել դրական սպասումների համար որոշակի հիմքեր, միևնույն է՝ այդ ամենի շարունակության համար առավել ևս պետք է հայ ժողովրդի պայքարի անսասան վճռականություն: Բանն այն է, որ միայն այդ վճռականությունը, դրա միջոցով մեր զինված ուժերի ամրությունն ու դիմադրողունակությունն են, որ թույլ

կտան արդյունավետություն ակնկալել դիվանագիտական դաշտում և հասնել պատերազմի դադարեցման այնպիսի պայմաններով, որոնք կլինեն արժանապատիվ, և որոնք չեն սասանի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ինչի համար այսօր էլ իրենց կյանքն են զոհաբերում մեր զինվորներն ու սպաները: Նրանց գործին համազգային աջակցությունն է,

որ Հայաստանին թույլ է տալու արձանագրել պատերազմին հաջորդող այնպիսի դիվանագիտական մեխանիզմ, որը կլինի ռազմական հաղթանակի դիվանագիտական շարունակությունը: Փաշինյանի ուղերձի մյուս հանգամանքը թերևս այն է, որ այս պատերազմի «սեղանին» է դրված նաև հայ-ռուսական դաշնակցության և ժողովուրդների բարեկամության հարցը, և հրադադարի նախաձեռնություն ցուցաբերած Ռուսաստանն այն կյանքի կոչելու հարցում երբեք չպետք է մոռանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ «տարբերությունը»:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, գործնականում ներկայացնելով պատերազմին նախորդած շրջանում եղած բովանդակությունը, գործնականում թափանցիկ կերպով ակնարկել է, որ թուրք-ադրբեջանական պատերազմն այլ բան չէ, քան, այսպես ասած, կազանյան պլանը պատերազմով պարտադրելու նախաձեռնություն, որը քաղաքականության դաշտում մերժելուց հետո հայ ժողովուրդը կանգնած է ռազմադաշտում մերժելու հրամայականի առաջ:

Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ով չհասկացավ Նիկոլի ելույթը, փորձեմ թարգմանել։
Փաշինյանը բաց տեքստով մերժեց Լավրովի պլանը՝ Լավրովի կողմից այն ևս մեկ անգամ բարձրաձայնելուց հետո, նորից բաց տեքստով ասեց, որ Ռուսաստանը ոչինչ չի անում ու հստակ հասկացրեց, որ սենց շարունակելու ու չխառնվելու դեպքում հայ-ռուսական դաշնակցությանը վերջ։ Եվ որ այլևս հայի լինել կամ չլինելու հարցն է դրված։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով