Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն․․․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան Տավուշի մարզում տեղի ունեցաց ավտովթարի մասին Գագիկ Շամշյանը օպերատիվ տեղեկատվություն է տեղադրել իր նորությունների էջում։

«Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:»

Որից հետո ամբողջությամբ ներկայացվում են ավտովթարի մանրամասները, զինծառայողների տվյալներն ու նրանց հետագա տեղափոխությունները։

Իր հերթին, Արծրուն Հովհաննիսյանը ֆեյցբուքյան իր էջում ևս գրառում է կատարել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Բացի այդ վերջինս փնովել է Շամշյանին մանրամասն տեղեկություններ հրապարակելու համար․

«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար:»

Понравилась статья? Поделиться с друзьями: