Նիկոլ Փաշինյան, ունեմ մի խնդրանք` հաջորդ անգամ խնդրում եմ ժողովուրդի հետ խոսելիս և ժողովրդին դիմելիս… Մանե Էլբակյանի ուշագրավ գրառումը

Մանե Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նիկոլ Փաշինյան Հարգարժան վարչապետ, հարգարժան Գերագույն Գլխավոր հրամանատար` ուզում եմ բաց նամակի տեսքով դիմել Ձեզ։ Հասկանում եմ այս դժվարին ժամանակաշրջանում ինչ ինֆորմացիոն տարափ է տեղում դեպի Ձեզ,

ինչ կարևորության որոշումներ եք կայացնում, ինչ կարևորության հրամաններ եք տալիս` ասում եմ հասկանում եմ, բայց դա չափազանցություն է, հասկանալու համար առնվազն պետք է լինել Ձեր տեղում։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ունեմ մի խնդրանք` հաջորդ անգամ խնդրում եմ ժողովուրդի հետ խոսելիս և ժողովրդին

դիմելիս մի կողմ դրեք հուզական բոլոր ֆակտորները։ Ժողովրդին կոչով դիմելիս եղեք վճռական ցասումով լցված, հաղթողի կերպարով` այո՛ հաղթողի, եթե նույնիսկ հաղթանակի համար ունենանք մեկ տարբերակ, այդ մեկ տարբերակի համար մարտակոչ անելիս եղեք վճռական և հաղթողի կերպարով ու ձայնով։ Եվ նաև խնդրում եմ այլևս երբեք,

երբե՛ք չասեք` (այո իմացեք որ գնում եք զոհվելու համար, զոհվելու հայրենիքի համար) հավատացեք ծնողի համար դժվար է լսել այդ մարտակոչը երբ ասում են իմացեք, որ գնում են զոհվելու համար։ Գնացողները առանց բացառության կամա թե ակամա պատրաստ են զոհվել հանուն հայրենիքի, բայց Դուք ասեք գնում եք, որ ՀԱՂԹԵՔ։ Հերոսները չեն զոհվում,

իրենք ապրում են, իրենք ապրելու են քանի կա հայոց լեզուն։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք այս սրբազան պատերազմում, և հավատում եմ, որ Դուք դեռ հաղթանակի մեծ զորահանդեսի մարշն եք ազդարարելու։ Եվ խնդրում եմ, այլևս չխոսեք ոչ մի վատ տարբերակի մասին, չակնարկեք հետոյի զարգացումների

մասին… իմացեք հաղթանակը չունի մեղավորներ, ի՞սկ պարտությունը` պարտության մասին եկեք չխոսենք որովհետև պետք չի խոսել մի բանի մասին ինչը հայ ժողովրդի չլինելու պատճառը կարող է դառնալ։ Եվ վերջում թույլ տվեք ավարտեմ Ձեր խոսքերով` ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ շա՜տ լավ է լինելու ժողովուրդ ջան։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով