Նիկոլ Փաշինյանին հարգում եմ այն պատճառով, քանզի ձեր նմաններին փռեց ասֆալտին — Արմեն Դանիելյան

Օրերս ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է ինձ «ստիպել», որ ես չներկայացնեմ կամ խուսափեմ իմ դիրքորշումներից ու կարծիքներից։

Որևէ մեկի մտքով չանցնի, թե պատվիրված հոդվածներ գրելով կարող է հուզմունք և ալեկոծում առաջացնել իմ մեջ։

Դա այլևս անցյալում է… Իսկ որ ոմանց հուզմունք եմ պատճառել և իմ մասին հիշում են, գերազանց է, քանի որ ես խփել եմ նշակետին…

Իսկ հիմա ըստ էության…

․․․ Իմ նման մարդիկ, ոնց եկել են, այնպես էլ ազնիվ հեռացել են, որովհետև ես միշտ եղել եմ ըմբոստ անարդարության նկատմամբ։

Եթե անգամ մի հարցում սխալվել եմ՝ հպարտություն ունեցել եմ ընդունելու իմ սխալը։

Բայց, մեկընդմիշտ հիշեք, անհարգելի բորենիներ, իմ գործունեությունից ոչ ոք չի տուժել, առավել ևս մարդիկ չեն սպանվել։

Հ.Գ. Ինքս եմ հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից և այդ մասին հայտնել խմբակցության ղեկավարին։ ․․․»

Ամբողջությամբ գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: