Նիկոլ Փաշինյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լայն տարածման հետևանքով արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր, որը վերջանում է հունիսի տասներեքին, ժամը 17.00-ին

Հիշեցնենք, որ այսօրվա դեպքերը նախորդ օրերի դեպքերի համեմատ ավելի քիչ էին, քանի որ անցած շաբաթ օրեկան ունենում էինք 300-700 կորոնավիրուսով վարակվածներ։ ևս մեկ անգամ կոչ ենք անում պարտադիր կրել դիմակներ,

ձեռնոցներ, ինչպես նաև մի մոռացեք հաճախակի լվանալ ձեռքերն ու ախատահանել բնակարանը։ Սահմանափակել սերտ շփումները, պետք է մնածել տանեցոների, հարազատների, բարեկամների, ինչպես նաև ձեր իսկ առողջության մասին։

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը կերկարաձգվի: Այդ տեղեկատվության վերաբերյալ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից

մեկի տված հարցին:«Բավականին մեծ է հավանականությունը, ու, այո, կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով