«Նիկոլ ջան, ներող կլինես սակայն պիտի ասեմ որ գլուխ ես հարթուկում․․․» — Համլետ Աբրահամյան

«Նիկոլ ջան, ներող կլինես սակայն պիտի ասեմ որ գլուխ ես հարթուկում ու քրտնմխած փափուկ բարձ ես դնում ժողովրդի գլխի տակ թմրեցնելով նրա զգոնությունը։ Ինչ աննախադեպ բարձր անվտանգություն ինչ բան։

Եթե այդպես պիտի աշխատեն էլ ինչու աշխարհի բազում ոսկու հանքերը թողած եկել անտեր ու դուս, Սեռժիկի կառավարած Հայաստանում են բուն դրել։ Կաշառքը տվել են, հանքը իրենցով են արել։

Ոնց ուզենան ու իրենց ոնց ձեռք տա այնպես էլ շահագործելու են հանքը՝ թքած ունենալով Ջերմուկի, Սևանա լճի ու ողջ Հայաստանի էկոլոգիայի վրա։ Ստուգող տեսուչ մեսուչ կուղարկես, մի երկու կոպեկ գիպանը դնելով քացով քամակին կտան ու ետ կուղարկեն քեզ զեկուցելու որ հանքը շահագործվում է բարձր աստիճանի անվտանգությամբ։

Ոսկին կտանեն իսկ քեզ ու մեր ժողովրդին էլ ցիանով թունավորված Սևանա լիճ ու Հայաստան կթողնեն։

Այդ քո պատմածը Սոլթ Լեյք Սիթիի պղնձահանքի շահագործման մասին ճիշտ նույն բանն է ինչ Մենք ենք մեր սարերը կինոնկարում քննիչ Սոս Սարգսյանը պատմում է կնոջ և նրա մատի մատանու միջև մտնելու հեքիաթը։

Կարծում եմ ազնիվ կլիներ եթե այս ելույթիդ մեջ ասեիր ժողովուրդ ջան այնպիսի տիպեր են այդ հանքի տերերը որ ուժս չի պատում դրանց քշել։ Եկեք օգնեք ինձ համատեղ ուժերով այս թալանչիներին քարեր ու փայտեր ձեռքներս վերցնելով քշենք մեր սուրբ երկրից։»

Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: