Նիկոլի վարակակիր լինելու փաստից զվարճացողներին ասեմ, որ. Լևոն Բարսեղյանի կոշտ պատասխանը՝ վարչապետի վարակվելու փաստի առթիվ ուրախացողներին

Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀԿ-ականները ուզում են համոզել մեզ, թե հեղափոխության թավիշը, ոչ բռնի լինելը, այսինքն, իրենց խելքի ու մասնավորապես, մեծահոգության շնորհիվ էր, որ այդ իրենց ենք

պարտական խաղաղ հրաժարական տալու համար… Այսօր շատ հարկ չկա խորանալու, թե ով ում բարեկամն է, կամ ում վարունգը՝ ում գրպանը, կարճ ասեմ.- էդ, որ թավշյա եղավ, ձեզնից մինչեւ կույրաղիք զզված, սակայն իմաստուն քաղաքացիների շնորհիվ եղավ, ձեզ մի երեւելի ստրատեգի ու իմաստունի տեղ չդնեք,

յուրաքանչյուր օր, օրը վեց անգամ ճակատներդ գետին զшրկելով պիտի աղոթքի միջոցով շնորհակալություն հայտնեք կատաղած քաղաքացուն, որ կարողացավ զորել ու չսվաղել ձեզ պասամաղին։ Այն, որ հանրապետական սերժաբարոները երբեք աչքի չեն ընկել քաղաքական հոտառությամբ,

լայնախոհությամբ ու հավաքական բնազդի հետ մեկտեղ, գաղտնիք չէր, կլանային բնազդը քաղաքական չէ, սակայն որ հետհեղափոխական երկու տարվա իրենց գոյականի գաղտնիքը չէին կռահելու, դժվար էր երեւակայել։ Ոմանք, անշուշտ, հասկացան որ իրենց քաղաքական կրեդոն մոտակա 20 տարվա համար երեք տառանոց դոկտրինում էր ամփոփված՝ «սուս»։

Անծպտուն լինելով որոշ մարդիկ ավելի իմաստուն եղան, քան իրենց աննասուն կառավարմամբ դեռ հիացած և Նիկոլի իշխանության կառավարումը աղետ համարող որոշ երազախաբներ։ Այս իշխանությունը շատ սխալներ ունի, ժամանակ առ ժամանակ՝ նահանջներ հեղափոխական դիրքից,

խայտառակ ու զավեշտալի, հույսերի տապալում, արդար սպասումների ոչնչացում, ինչ-որ անհիմն վախեր, որ իր համար միգուցե հիմնավոր է։ Կյանք է ու քաղաքականություն, կորսված վարկանիշը ուրիշ քաղաքական ուժեր են շահում, քաղաքականության կարգն է, այստեղ եւ այլուր, ոչ ոք չի դրդել սխալներ անել։ Սակայն ինչքան հնդուհավ պիտի լինել մտածելու համար,

թե այս իշխանության կորցրածից շահում են կամ շահելու են փեսիստներն և գեբիստները, սերժիկները և գյալմիստները։ Իսկապես հավի տեղ ե՞ն դրել հեղափոխություն արած քաղաքացուն։ Ուզում է Վալոդը, Քադաֆին և Սադամը էն ամխարհից էլ գան ու ձեզ թիկունք կանգնեն, առը հա թե դուք իշխանություն ստանալու հնարավորություն ունեք։ Մի հատ թպրտացեք հանկարծ, կիմանաք, թե ում շնորհիվ կամ համար թավիշ եղավ։

Անուղեղները և Սերժիկ պապայի շվաքի ներքո իրենց կինոյի տղի տեղ դրածները հասարակ բաները խոսքով չեն հասկանում, ես գիտեմ։ Սակայն դե զգուշացնելն էլ իմ արժանապատվության ավետարանից է, անում եմ։ Նիկոլի վարակակիր լինելուց զվարճացողներին ասեմ, որ Նիկոլն էլ, ընտանիքի անդամներն էլ հազարավոր մարդկանց նման հաղթահարելու են դա,

առողջություն բոլորին, նույնիսկ մեղադրյալներին, բայց թե մարդ կա, որ մտածեց, թե Նիկոլի վիրուսը իրենց բախտը կբացի, կարող է դիմել ոստիկանություն՝ ջորու անձնագիր ստանալու համար։ Երբ լեյտենանտը հարցնի՝ ինչու մասնավորապես ջորու, թող պատասխանի՝ քանզի հեղափոխությունը Նիկոլը մենակ է արել…։)) Ձեր Կինո Երեւանի մայլի երկրաֆիզիկոս, սեյսմոլոգ

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով