Նիկոլի հենարանը եղել ու մնում է հեղափոխությունը․․․

Գագիկ Քամալյանն իր սովորույթ դարձած երեկոյան գրառումն է կատարել՝

«Նիկոլի հենարանը եղել ու մնում է հեղափոխությունը։

Դա է պատճառը, որ քաղաքական որոշ շրջանակներ փորձ են անում վարկաբեկել հեղափոխությունը, այդ ամենը մատուցելով դավադրության տեսության շրջանակներում։

Իսկ ամենացավալին էլ այն է, որ փաշինյանական իշխանության դանդաղկոտությունը, շատ խնդիրների հանդեպ ոչ կոմպետենտ լինելը, քարոզչական ռազմավարության բացակայությունը, նպաստում է այդ ամենի խորացմանը։

Ինձ համար ցավալի է, որ խոսում եմ այս մասին, բայց պետք է բարձրաձայնել, որովհետև չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը կորցնի իր քաղաքական զգոնությունը, երբ նրա դեմ պայքարում են հանցավորության մեջ թաթախված տարրերը։»

Понравилась статья? Поделиться с друзьями: