Նիկոլը Ծառուկյանների քավո՞րն է լինելու․․․

Ինչպես արդեն հայտնի է՝ Միհրան Ծառուկյանը մատանի նվիրեց Արփի Գաբրիելյանին, առաջարկելով իր կինը դառնալ։

Զույգն արդեն նախահարսանեկան ակտիվ պատրաստություն է սկսել։

Եվ իհարկե, բոլոր ավանդույթների համաձայն՝ պետք է ընտրել հարսանիքի քավորին։

Դե այստեղ զույգը կարծես հետաքրքիր որոշում է կատարել՝ առաջարկելով այդ պատվավոր պաշտոնը Նիկոլ Փաշինյանին։

Ըստ համացանցում պտտվող տեղեկատվության՝ վերջինս դեռ որոշում չի կատարել, խոստանալով պատասխան տալ որոշ ժամանակ հետո։

Ի դեպ, դեռ երկու տարի առաջ, Միհրան Ծառուկյանը լրատվամիջոցներին հարցազրույցի ժամանակ հերքել է Գագիկ Ծառուկյանի հետ որևէ բարեկամական կապը։

«Պարզապես համընկել են ազգանունները»,- ասում է նա։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: