Նիկո՛լ ջան, Հալա՛լ լինի քեզ… Նորայր Նորիկյանի անդրադարձը

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Հալա՛լ լինի քեզ, Նիկո՛լ ջան:
Երեկ համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին վերլուծություն էի

հրապարակել՝ նշելով, որ այն հաղթեց Հայաստանին, ինչը տապալում է ու չպիտի մնա անհետևանք: Արձագանքների վերլուծությունից հակասական մտորումներ են ձևավորվում։ Պայմանականորեն՝ նախկինների և ներկաների սատարող մեր հայրենակիցների միջև որոշակի խաղի կանոններ են ձևավորվել,

և ամենայնի համաձայն՝ խաղի այդ կանոնները ձեռնտու են նախկիններին և ներկաներին։ Եթե մի հարցի մասին համաձայն չես Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի հետ, ավելին, ԴՈՒԽԴ հերիքում է նույնիսկ արձանագրել, որ սխալ կա, բացթողում կա, տա պալում կա, Ապա դու սերժական ես, քոչարյանական ես, դու Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին ես, դու թուրք ես։

Եթե նախկինների մասին ես կարծիք հայտնում, որ պարզապես ապականել ու խաթարել են Հայաստանի ապագան, որ ստեղծել էին քր արժեքների վրա հիմնված և կոռումպացված իշխանություն, որ պղծել էին ընտրական համակարգն և ստորացրել ժողովրդի արժանապատվությունը, դառնում ես Նիկոլի ստրուկը, պնա կալեզը, շողոքորթը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քեզ ուղղակի թույլ չեն տալիս դուրս գալ ՛՛Սև ու սպիտակ՛՛ գույների միջից։

Երբ Նիկոլ Փաշինյանն է հայտնում, որ Հայաստանը պարտվել է համավարակի դեմ պայքարում, դա նորմալ է, իսկ երբ նույն միտքն այլ կերպով արտաբերվում է այլ մարդու կողմից, թե կորոնավիրուսը հաղթել է ՀՀ-ին, դառնում ես չուզող, չար, տգետ և այլն։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ ա՛յ քեզ բան․․․ Սիրելի՛ հայրենակիցներ
Աշխարհի որևէ քաղաքակիրթ պերությունում գլոբալ բոլոր հարցերի պատասխանատուն օրվա իշխանությունն է։

Ճի՛շտ, թե սխա՛լ, լա՛վ, թե վա՛տ, սակայն իշխանությունն է պատասխանատու Հայաստանում կատարվող գործընթացների համար։ Դուք ի՞նչ եք առաջարկում․ Նիկոլ Փաշինյանի տեսակետից տարբերվող տեսակետ չունենա՞նք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անթերի՞ է, այո՞։ Որևէ սխալ չունի՞։

Այդուհանդերձ, յոպրաքանչյուր իշխանություն կերազի ունենալ նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված, մերժված և հեղինակազրկված այլընտրանք ու ընդդիմություն: Նման ընդդիմության պայմաններում իշխանությունը կդանա անվերահսկելի, իսկ անձնիշխանությունը կս պառնա Հայաստանի գոյությանը։

Հաջորդից կողմից, այն ձեռնտու է մերժված ուժերին, որ ջրի երեսին մնալու պայմաններում հույս են փայփայելու հարմար պահին անցնել ռևանշի: Էլի՛, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, հանգի՛ստ նստեք տեղներդ, նման սցենար թույլ չի տրվելու: ՀՀ-ում սեփական տեսակետ ունեցող մարդիկ էլ կան, և այդ տեսակետները կարող են ցավոտ լինել և՛ ներկաների, և՛ նախկինների համար:

Նիկոլը ճիշտ քաղաքականություն կվարի՞, կհամարենք մեր բնական դաշնակիցը, սխալ քայլե՞ր թույլ կտա՝ կասենք սխալ է։ Այնուամենայնիվ, պիտի արժանին մատուցել Փաշինյանին: Մարդուն հաջողվել է հազարավոր անձանց, այդ թվում նաև իմ ամենամոտ բարեկամներից շատերին վստահեցնել, որ ես կամ

իմ պես մտածող մարդիկ, երբ իրենից տարբերվող տեսակետ ենք հայտնում, ուրեմն չենք թողնում, խանգարում ենք, որ իրենք աշխատեն: Մարդուն հաջողվել է հավատացնել հազարավոր անձանց, որ Հայաստանի բոլոր օլիգարխները, ովքեր ժամանակին պարզապես պղծել են մեր երկրի ապագան, այսօր դարձել են օրինավոր քաղաքացիներ, սեփականատեր, իսկ մենք, երբ ասում ենք՝

ինչու՞ մինչև այսօր պատժված չեն հան ցագործները, դառնում ենք չար ու խանգարող։ Մարդուն հաջողվել է հավատացնել, որ ՀՀ-ի նախկին գլխավոր դատախազը ոչ մի կապ չունի իրավապահ համակարգի վախկանալիայի ու հարյուրավոր մարդկանց հանդեպ ապօրինի քրեական հետապնդումների ենթարկելու հետ,

իսկ իրավապահ համակարգի այսօրվա ղեկավարները՝ օրինաապաշտ քաղաքացիների դերեր են։ Ես և իմ պես մտածող մարդիկ ենք մեղավոր, որ մինչև այժմ մարտի մեկի մարդաս պանները բացահայտված չեն, որ որևիցէ հայտնի կոռուպցիոներ մինչև օրս չի դատապարտվել, որ իր կողմից բանակին խոստացված 2,5 մլրդ ԱՄՆ դոլլարից գեթ մեկ դոլլար մինչև օրս չի բռնագանձվել հանցագործներից։

Ե՛ս եմ մեղավոր, որ հայտնի շուրջ բոլոր մեղադրյալներն պարզապես փախել են Հայաստանից և հույս չկա, որ նրանք կվերադարձվեն ու կենթարկվեն պատասխանատվության։ Ե՛ս եմ մեղավոր, որ համաճարակի դեմ պայքարը տապալվել է, որ յուրաքանչյուր օր այսքան մահեր ենք գրանցում։ Հալա՛լ լինի քեզ, Նիկո՛լ ջան։ Ձեզ իրոք հաջողվել է մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ստեղծել նման համոզմունք։

Հ․Գ․ …2007թ.-ին տպագրման համար մի վերլուծական հոդված էի ուղարկել ՛՛Հայկական Ժամանակ՛՛ օրաթերթի խմբագրություն: Հոդվածի մեջ վերլուծվում էր ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամների և ընդհանրապես՝ Հանրապետության հիմնադիրների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության,

ինչպես նաև հասարակության ներսում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու վերաբերյալ՝ քաջ գիտակցումով, որ հաջողության հասնելու ուղին անցնում է իրական սիրո, համերաշխության, հավատի, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին ապավեն լինելու միջոցով… Նիկոլը վերցրել և հոդվածի վերնագիրը դրել էր ՛՛Իրար ներելու ժամանակը՛՛…

Ժողովու՛րդ, ես զգուշացնում եմ, մեր ներսի չարությունը u պ անելու է մեզ… Չարությամբ չի կարելի հասնել որևէ նվիրական նպատակի: Չարությունն ամենից առաջ ոչնչացնում է այն սերմանողին և որպես գործիք օգտագործողին… Ես սեփական տեսակետ ունեմ․․․

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով