Ներողություն եմ խնդրում ստորև գործածած թունդ բառապաշարի համար… Իմ ամբողջ լավատեսությամբ հանդերձ՝ պիտի բարձրաձայնեմ, որ…Վասակ Դարբինյանի ուշագրավ գրառումը

Վասակ Դարբինյանն իր էջում գրել է. ԿԱՆԳ ԱՌԵՔ, ՄԱՐԴԻԿ ՈՒ ԿՆԱՆԻՔ, ԴՈՒՔ ՆՈՂԿԱԼԻ ԵՔ
Իմ ամբողջ լավատեսությամբ հանդերձ՝ պիտի բարձրաձայնեմ, որ մեր հասարակությունը լուրջ խնդիր ունի նախ ու առաջ բանականության, ապա սեփական վարքի հետ:

Ներողություն եմ խնդրում ստորև գործածած թունդ բառապաշարի համար, բայց մեր հավաքական կերպարը ամբողջացնելու ու մեր կերպարով աշխարհին հանդիսանալու առաջամարտիկներ են դարձել բարձրագույն կրթությամբ հանրաճանաչ տհասները, լա փամանի մեծությունից ոգեշնչված

ու դրա պարունակությունից հիասթափված երևելի գիշատիչները, ուղեղները միակողմանի մարզած ու էդ միակողմանիությունից մթագնած ակա նավոր դուսպ րծուկները: Ազգը առաջնորդելու հավակնություն ունեցողների այս «սերուցքի» թիկունքին դամ են պահում իրենց հետևորդների

բանակները, որոնք իրենց ընդդիմախոսներին մեծարում են «զոմբի», «մանկուրտ» ու նման տարաշխարհիկ բառերով՝ պատրաստ պատեհ պահի ամենքիս կյանքը հարամելու: Ի՞նչ եք ուզում իրարից ու չեք ստանում, մեծահամբավ քստմնելիներ, ինչո՞ւ եք ատ ում ու մե ղադրում իրար, ինչո՞ւ եք ուզում ոչնչացնել միմյանց, ի՞նչ եք շահելու նախանձից,

ատ ելությունից, թշ նամիներից բացի, եթե նույնիսկ հասնեք կամ, հավանաբար, չհասնեք ձեր մուրազին… Մի՞թե չեք կարող, ընդունակ չեք դուրս գալ էս ցեխից, հագենալ իրար վրա թքելու հաճույքից, փակել վարագույրը սադո մազոխիստական էս զազրելի տեսարանի վրա, վերագտնել մարդկային նկարագիրը: Եթե, իհարկե, ունեցել եք:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով