Ներկայիս ՀՀ-ի ոչ մի թերացում չի համեմատվում անցյալում կատարված անմարդկային հանցագործությունների հետ․ Սոֆյա Պողոսյան

Արման Բաբաջանյանն իր էջում գրել է.
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍՊ ԱՆՈՒ ԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ։ Այսօր հայկական բանակի մայոր, սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մա հվան օրն է։ գործի նյութերի համաձայն նրան 2012թ հունիսի 17-ին դա ժանաբար ծե ծի էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Դեպքը կատարվել էր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, որտեղ Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու համար: Բժիշկներ էին նաև նրա ընկերները, որոնք ևս դա ժան ծե ծի էին ենթարկվել, սակայն, բարեբախտաբար, ողջ են մնացել:

Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնա սվածքներ էր ստացել ու հայտնվել կո մայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ: Սա հերթական ող բերգությունն էր, որ ապրեց մեր հանրությունը քր եաօլիգարխիկ համակարգի հետևանքով: Վահե Ավետյանը հերթականն էր ծե ծվածների, սպա նվածների, ինքնաս պանության հասցվածների, նվաս տացվածների, խաբվածների,

իրավա զրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կար և թվում էր`ոչ էլ վերջ: Վերջ չէր լինի, եթե հանրությունը չորոշեր, որ այդ ամենին պիտի վերջ դնել, քանզի այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Միևնույն ժամանակ, մենք բոլորս ըմբռնում ենք նաև, որ հասարակությունը շատ բազմաշերտ է ու այստեղ ոչինչ միանշանակ չէ,

առավել ևս, որ մենք գիտենք, թե ինչ տարաատեսակ միջոցներով է ՀՀ-ի հասարակությունը դե գրադացվել, ինչպես են հետևողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հանրության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զո հի բարդույթ ներշնչել: 8 տարի առաջ մենք ունեցանք այդ ամենի հերթական

զո հը, մենք ունեցանք հերթական վիշտը, հերթական ող բերգությունը: Եվ այսօր չունենք էլ ասելու բառեր: Վահե Ավետյանի հետ կատարվածըհասարակության պատվի հարցն էր, սա հասարակության գոյության խնդիրն էր, և այստեղ հանրությունն է, որ պետք է հետամուտ լիներ մեղավորների պատասխանատվությանը: Խոսքը ամենևին

ու միմիայն իրավական պատասխանատվության վերաբերյալ չէ, քանզի կան նաև բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այդ համակարգն էին ձևավորել, հաստատել, ամր ացրել, ինստիտուցիոնալացրել, ու վայելում էին և ցինիկ ձևով հայտարարում, որ այդպիսի ող բերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:

Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու այդպիսի ող բերգությունների համար, քԱնզի թույլ էինք տվել, որ տականքը նվաճի երկիրը մոլախոտի այդպիսի, որ ստորությունը և ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ:

2018թվականի․ թավշյա հեղափոխությունից ի վեր, այն ինչ կատարվում է մեր ներքաղաքական կյանքում, հենց հասարակության պատվի խնդիրն է՝ կամ այս տեսակն է հիմնավորապես ոչնչացվում կամ ՀՀ-ն։ Ես առաջինը ոչնչացնողների 1-ին ճակատային շարքում եմ։ Որոշեք ձեր շարքը։

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Արման Բաբաջանյանի գրառմանը։ «Երևի ճիշտ է հա ճախ կիսվել անցյալը հիշեցնող նյութերով։ Ներկայիս Հայաստանի ոչ մի թերացում չի համեմատվում անցյալում արված ան մարդկային հան ցագործությունների հետ ։Սա իմ անփոփոխ տեսակետն է ու մի՝ ասեք , որ կարիք չկա համեմատել անցյալի հետ…

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով