Մի հետաքրքիր պատմություն՝ Վանեցյանի անցյալից.Ահա, թե ինչ նոր մանրամասներ է պատմել Դանիել Իոաննիսյանը

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի մասնակից Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը.

«Մի հետԱքրքիր պատմություն՝ Վանեցյան Արթուրի անցյալից։ Սրանից շուրջ 8-9 տարի առաջ, երբ Վանեցյան Արթուրը Ազգային Անվտանգության ծառայության Էրեբունի ու Նուբարաշեն

վարչական շրջանների բաժնի Վարիչն էր, Ազգային անվտանգության ծառայությունը «մշակում» էր մի ընդհատակյա կազինո, որը, ըստ հավանականության, փոխկապակցված էր Մհեր Սեդրակյանի հետ: Սեդրակյան Մհերը, բայց,

իմանում է ազգային անվտանգության ծառայության կողմից պլանավորվող օպերացիայի մասին, ու ընդհատակյա կազինոն փակվում է, ինչով ու տապալվում է ազգային անվտանգության ծառայության կողմից այն բացահայտելու

գործողությունը: Վերջերս ինձ ասել են, որ տարիներ անց, բայց, Ազգային անվտանգության ծառայությունում իմանում են, որ տեղեկատվության արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, ով, ըստ շրջանառվող լուրերի, «սլիվը» արել էր

Էրեբունու թաղապետարանի աշխատող իր ընկերոջ՝ Բաբկեն Ղազարյանի («Թոխմախի Բաբո») օգնությամբ: Ու չնայած այդ պահին Արթուր Վանեցյանին փրկեց իր մայրը, որը նախագահականի աշխատակազմի մեջ

վարչության պետ էր, բայց 2018 թվականի ապրիլին ինքն պահը բաց չթողեց ՀՀԿ-ական իշխանություններին գցելու ու հեղափոխությանն օգնելու միջոցով հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու շանսը: Սակայն ԱԱԾ-ին և հետո ՀՀԿ-ին գցողը շատ արագ որոշեց նույնպես Նիկոլ Փաշինյանին գցել»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով