Միջшդեպը քաղաքական ենթատեքստ ունի, նախկինների վերադարձ թույլ չենք տալու․․․ Տարոն Չախոյանի ուշագրավ գրառումը

Տարոն Չախոյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այն ինչ կատարվել է Ստեփանյանի Հայկի հետ, ով միայն վարչապետ Փաշինյանի աջակիցներից է, մեկ անգամ նույնպես փաստում է, որ նախկինները բոլոր անօրինական միջոցներով

ուզում են լռեցնել իշխանության սատարողներին, ուզում են լռեցնել հեղափոխության գաղափարները պաշտպանողներին և նախորդ ռեժիմի թալանչիների դեմ պայքարողներին: Հայկի հետ շարունակ կապի մեջ եմ, ու ինչպես Հայկն է նշում, իրեն ծ ե ծի

ենթարկելու ընթացքում բազմաթիվ անգամ հայ հոյ անքներ են հնչեցրել վարչապետ Փաշինյանի հասցեին: Հարց՝ անձնական հողի վրա կատարված միջադեպի հետ ի՞նչ աղերս ուներ վարչապետը, որին սատարում է Հայկը։ Անշուշտ ընդհարումն ունի քաղաքական ենթատեքստ։ Ու չունի և ոչ մի

արդարացում առնվազն մի քանի հոգով Հայկին ծ ե ծի ենթարկելը՝ առավել ևս մա հա կներով։ Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ կատարվածը Հայկին և Հայկի նմաններին լռեցնելու միտում ունի։ Իրենց բնորոշ՝ մարդ ծ ե ծելու և վախեցնելու միջոցներով նախկիները փորձում են

կոտրել հեղափոխության կողմնակիցների ոգին, ինչը վերջիններիս ոչ մի պարագայում չի հաջողվի… նախկինների վերադարձ թույլ չենք տալու: Երեկ երկոյան կատարվածի ժամանակ ստացած հար վածների հետևանքով Հայկ Ստեփանյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ունի շատ վնաս

վածքներ, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպա ռնում։ Զորակցությունս եմ հայտնում Հայկին ու մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում, իսկ իրավապահ մարմիններից սպասում եմ կատարվածի արագ բացահայտում։ Սպասում եմ, որ մեղավորները րոպե առաջ օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով