Միակ մարդը, որ համարձակվեց բարձրաձայնել, որ Պողոս Պողոսյանին գազանաբար սպանել են Ռոբիկի կուկուները, Մարկ Գրիգորյանն էր․․․

Ռոբերտ Քոչարյանի դատական գործի ընթացքում հիշվեց նրա ամբողջ անցյալը։ Հասարակությունը ակտիվորեն քննարկում է անցյալում շոշափված, մոռացված և լավ հիշված դրվագները կապված երկրորդ նախագահի հետ։

Վերհիշվեց, իհարկե, նաև Պողոս Պողոսյանի սպանությունը։ Հիմա խոսողներն ու պատմողները շատ են, սակայն Լիզա Ճաղարյանը, ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ առաջին խիզախը Մարկ Գրիգորյանն էր։

«Ի դեպ. քանի որ Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացելու նշաններ կան, ուզում եմ բոլորս հիշենք, որ այդ սարսափելի օրը մարդաշատ սրճարանից միակ մարդը, որ համարձակվեց — այդ ժամանակ դա իրոք խիզախություն էր — բարձրաձայնել, որ Պողոս Պողոսյանին գազանաբար սպանել են Ռոբիկի կուկուները, ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր։

Եվ միակ հեռուստաալիքը, որ Մարկին հնարավորություն տվեց հանրությանը պատմել ճշմարտությունը՝ Ա1+-ն էր։

Շարունակությունը գիտեք. Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձ արվեց, նա ստիպված լքեց Հայաստանը, իսկ Ա1+-ը փակվեց Ռոբիկի հրամանով։

Իսկ հիմա ձեր շուրջը նայեք ու տեսեք, թե քանի-քանի լափառոշ ու լալոշ «կտրիճ» կա, որ օրուգիշեր վայրահաչում է օրվա իշխանության դեմ։

Դրանցից առնվազն մի տասնյակն այդ օրը հաստատ «Պապլավոկ»-ում է եղել, որ Ռոբիկին գոնե հեռվից քծնելու հնարավորություն ունենա։»

Ի դեպ, վերջերս ականատեսներից մեկը մանրամասն պատմել է իր տեսածը՝

Понравилась статья? Поделиться с друзьями: