Մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն մենք կորցրեցինք․Կորոնավիրուս կոչվող չարիքը գործում է արագ ու դաժան

Բժիշկ Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ նշվում է հետևյալը. «Այսօր կորոնավիրուսային

վարակի վիճակագրությունն ինձ համար եղավ նաև խիստ անձնական ։ Մեր կոլեկտիվի ամենաբարի անձնավորությանը Այսօր մենք կորցրեցինք, ով

շատ անգամներ կյանքի դասեր և խորհուրդներ է տվել ամենքիս, ում հարգում և սիրում էինք բոլորս ։ Ամենաթեժ ընդհարումները նույնիսկ կարող էր հանգցնել վայրկյանների

մեջ ։ Ամենադժվար պահերին իր արևի պես ջերմ ժպիտի միջոցով կարող էր գովել և ոգևորել ։ Կորոնավիրուսյան հիվանդություն կոչվող չարիքը գործում է Շատ արագ

և դաժան ։ Եւ անգшմ տարիներիս փորձը և գիտելիքներս թույլ չտվեցին ինչ-որ կերպ հասկանալ, որ օրեր առաջվա մեր խոսակցությունը պետք է դառնար վերջին

զրույցը ։ Մինչև վերջին օրը բոլորս մտածում էինք, որ մեր տիկին Ռուբինան անպայման կհաղթահարի կորոնավիրուսյան վարակը ։ Չստացվեց… Մենք Քեզ անչափ շատ կկարոտենք»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով