Մեծն արտիստի լավագույն դերերը։ Փայլեց վառ աստղի նման, բայց ապրեց դժբախտ կյանք։

Պատմություն պատմող հայացք, խորիմաստ լռություն, իսկ ամեն խոսքն անգին ու իմաստալից։ Այս ամենը մեր բոլորիս կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանի մասին է։

Բազում սիրելի ֆիլմեր նվիրեց նա ժողովրդին իր անկրկնելի խաղով։ Եկեք միասին հիշենք դրանց մի փոքր մասը։

Նվագախմբի տղաները: Ֆիլմ որը կարելի է դասել հայ գեղարվեստական կինոշարքի լավագույն տասնյակի մեջ՝ թե սյուժեի և թե հրաշք դերասանական կազմի շնորհիվ։

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները: հրաշք ֆիլմ, որտեղ չկան սահմաններ ազգությունների և երկրների մեջ։ Կա միայն միասնական աշխատանք մի ստեղծագործության շուրջ։

Միմինո։ Եվս մի ֆիլմ համերաշխ սովետական միության լավագույն տարիներից, ուր ընկերությունն ու պատիվը բարձր են նյութականից։

Մենք ենք, մեր սարերը։ Իսկ այս ֆիլմն լիովին արտացոլում է հայկական գյուղական կյանքի մթնոլորտը, համն ու հոտը։

Տղամարդիկ։ Ֆիլմ հայեցի դաստիարակություն ստացած տղամարդկանց փոխհարաբերությունների մասին։ Ցավոք անցավ այս սերունդը․․․ հուսանք որ նման տղամարդիկ չեն կորչի հայ ազգի միջից։

Մեր մանկության տանգոն։ Ռոմանտիկայով լեցուն՝ մերթ տխուր, մերթ ուրախ մի ֆիլմ, հրաշք դերասանական կազմով։

Սիրված ֆիլմերը Մկրտչյանի մասնակցությամբ դեռ երկար կարելի է թվարկել․․․ Եվ բոլոր այդ ֆիլմերում Ֆռունզիկն իր ահռելի ներդրումն ունի։

Հրաշք դերասան, հրաշք մարդ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: