Հրատապ. Հայտնի լրագրող Անի Քոչարն ահազանգում է՝ խաբեության զոհ չդառնալ. Ահա, թե ինչ է կատարվում

Հայտնի հայ Լրագրող, մոդել Անի Քոչարը իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հրատապ! Երեկ՝ հունիսի չորսին, երբ բոլորիս ցնցեց հրաշք Սաթենիկի կյանքից հեռանալու անչափ վատ լուրը և բոլորն իրենց ցավակցական խոսքերն էին հղում, մի օգտատեր

ինձ տեղյակ պահեց, որ Ինչ-որ «Անի» անունով հունվար ամսվա դրամահավաքի նյութ է տեղադրում իր էջի մեջ ու դրամահավաք է անում՝ շեշտելով ինչ-որ Իդրամի համար (այն ժամանակ մենք բոլորս միասին դրամահավաք ենք կատարել

Սաթենիկի մայրիկի հաշվեհամարներով): Ես այդ օգտատիրոջը սմս գրեցի, Տեղեկացրեցի, որ Սաթենիկը կյանքից հեռացել է… միամիտս՝ ենթադրում էի, թե չգիտի, որ այս լույս աղջիկն էլ չկա: Եվ ինչ, այսօր էլ մտնում եմ և նկատեցի, որ այդ Ani Ani օգտատերն ինձ արդեն

արգելափակել է: Կխնդրեմ, որպեսզի ինչքան հնարավոր է զգոն լինեք ու խաբեությանը չմատնվեք, մնացածը` Տերը դատավոր։ Հ.Գ. քիչ առաջ ինձ ասացին, որ դա այս օգտատիրոջ կողմից առաջին դեպքը չէ, մնում է, որպեսզի հույսով լցվել, և հավատալ՝ նա այս քայլի համար պատասխանատվություն կկրի»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով