Հնարավոր է հիմա գրածներս մի քիչ դուր չգա մեր իշխանամետ քաղաքացիներին, սակայն ինչպես միշտ եմ ասել, հիմա էլ կասեմ, որ…Արթուր Միրզոյանի ուշագրավ գրառումը

Արթուր Միրզոյանն իր էջում գրել է. Շուտով կունենանք նոր ու թարմացված սահմանադրություն, ինչի համար ուրախ ենք բոլորս…դե…եթե ոչ բոլորս, ապա հաստատ մեծամասնությունս: Մեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության

մեջ կան բաց թողումներ, նման տպավորություն է, որ այն գրված է միմիայն շարքային քաղաքացիների համար: Ոչ մի խիստ օրենքներ չկան գրված ասենք թե պատգամավորների համար: Էականը պատգամավորներն անձեռնմխելի են, մնացածը՝ թքած: Այժմ հնարավոր է

գրածներս մի քիչ դուր չգա մեր իշխանամետ մարդկանց, սակայն ինչպես միշտ եմ ասել , հիմա էլ կասեմ, որ ես անաչառ եմ և միշտ բարձրաձայնել եմ միայն ճիշտը: Ճիշտն ասած երբեք ուղեղիս մեջ չի տեղավորվում այն փաստը, թե ինչպես կարելի է դեմոկրատական և ժողովրդավարական

պետության մեջ գործի պատգամավորական անձեռնմխելիություն հասկացությունը: Պատգամավորն ընտրվում է ազգի կողմից, այսինքն նա փաստացի ներկայանում է ազգի կատարածու, ժողովրդի վստահելի անձ, սակայն ինչպես է լինում,որ նա լինում է անձեռնմխելի, որը միշտ

օգտագործվում է ազգի դեմ: Այդ ինչի՞ սոված քաղաքացին հաց գողանալու համար միանգամից դատվում է, իսկ զինվորի փայ գողացած, քաղաքացիներին ահ ա բե կած , գողացած, գրեթե մարդկությանը հայտնի բոլոր հանցանքները կատարված չարիքը պիտի իրա պես

ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների որոշումով նախ զրկվի անձեռնմխելիությունից, հետո նոր կանգնի դատարանի առաջ: Բա որ ինքը և պատգամավորների մեծամասնությունը ներքաշված լինեն այդ գողոնի մեջ և ինչպես հա նց ա վ ո ր խումբ, որոշեն ու չզրկեն դրան անձեռնմխելիությունից, ուրեմն պետք ա

մնա՞ անպատիժ: Պետությունը դառնում է պետություն, երբ ամենախիստ օրենքները ստեղծվում են հենց օրենսդիր մարմինների համար: Օրենսդիր մարմինները պետք է օրինակ ծառայեն բոլոր կիրթ և անկիթ քաղաքացիներին : Օրինակ՝ ՀՀ ԱԺ-ի ներսում սեռական բնույթի հայ հո յանք օգտագործած պատգամավորը պիտի շիւտափույթ

զրկվի պատգամավորական մանդատից ու ենթարկվի վարչական ու կարգապահական տույժի:(Էդմոն Մարուքյան ՙՙանբարոյականի վաստակ՚՚ արտահայտությունը ևս սեռական բնույթի հայ հո յանք է): Պատգամավորների բոլոր անհարգի նիստերից բացակայության համար պահումներ կիրառվեն աշխատավարձի վրա ,

իսկ 10-րդ բացակայությունից հետո մանդատից զրկել անպատասխանատու պատգամավորին: ԸնԳեր ջան, միլիոններ են ծախսվում ընտրությունների համար, դու էլ բուկլետներ ես տպագրել, մեջն էլ սիրուն- սիրուն մուտիտներ գրել, բարի եղիր, գնա գործի և գոնե տեսախցիկի մեջ երևա, որ քեզ ընտրողը էլ քեզ տեսնի և ասի. ՙՙայ են համբալին եմ ընտրել, որ աթոռ մաշելով ինձնից 10անգամ

ավել ա աշխատավարձ ստանում՚՚:Իսկ եթե չես ուզում ընտրողդ տենց ասի, մեկ- մեկ գնա ամբիոնից ելույթ ունեցի, թե չէ հենց գիտենք քարոզարշավից այնուհետև լեզուդ բլոկիռովկա ա ընկել: Հ.Գ. Սիրելի վարչապետ, ինչի համար ա այս պատգամավորին երես տվող անձեռնմխելիությունը, որից դուք անգամ նորմալ չեք օգտվում: Եկեք դեմոկրատիան սկսենք հենց ԱԺ-ի ներսից:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով