ՀՀ քաղաքացին տեսնում է ամեն ինչ․ ԱՆ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի չափազանց դիպուկ անդրադարձը

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մինչև որոշները ամիսներով տանջվում են, թե ինչպես վիրուսը օգտագործեն իշխանության գալու

նպատակով և սրան նրան քծնելու համար, մեր բժիշկները լուռ պայքար են մղում մեր հայրենակիցների կյանքերի համար…Հենց Դա է հայրենասիրությունը, ոչ թե հերթական կեղծիքը տարածելը քաղաքացիներին մոլորության մեջ գցելու համար: Կա ազգ, կա պետություն և կա գերակա

շահ` քաղաքացու առողջությունը, որի համար բոլոր քաղաքական Ու ոչ քաղաքական ուժերը պետք է պայքարեին, սակայն մենք բոլորս նկատում ենք, թե ով ինչ է անում տվյալ օրերին, ով է խոսում ու ով է գործ անում, ով է մեղադրանքներ հնչեցնում ու ով է օգնություն ցույց տալիս: ՀՀ քաղաքացին

ամեն ինչն էլ տեսնում է, երբ այս օրերը հաղթահարենք ազգը կտա իր գնահատականը: Իսկ մենք հաղթшհարելու ենք սա, կասկած չունենաք, որովհետև մեզ համար ամենակարևորը քաղшքացու առողջությունն է ու մեր բուժանձնակազմը լավագույնն է!

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով