ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ հայտնի քաղաքական ուժերին․ Շախ և մատ

ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է կայացել եւ ԱԺ-ում մի քանի անգամ հարցուպատասխան է եղել, քննարկում է եղել. կառավարության մեջ նույնպես ադ քննարկումները լինում են։ Այս մասին այսօր՝ հունիսի տասին,

պարետատան նիստից այնուհետև ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՅԴ-ն առաջարկել է կորոնավիրուսային վարակի թեմայով Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրել, ելքեր գտնել, ինչպես նաեւ պատասխանատվության

ենթարկել այդ պայքարը ձախողած բոլոր պաշտոնյաներին՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից: Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ցանկանում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, քանի որ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ եւ կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նույնպես

2018 թ.-ի ամռանը, երբ ընամենը մեկ- երկու ամիս էր անցել կառավարության ձեւավորումից: Այնպիսի տպավորություն կա, որ ՀԱյաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլ նաև քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի նման բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական

ու հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, քանզի իրենք ըստ էության, իրենց ներկայիս գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը: Այժմ ընդունված է կրոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական

հռետորաբանությամբ, անկեղծ ասած, հայեցակшրգային առումով այնքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, քանզի ես կարծում եմ, որ ճգնաժամին պիտի նայենք որպես հնարավորություն: Սակայն եթե անգամ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր եւ շրջանակներ, որոնք նման հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պայքարի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա:

Նախ, ցանկանում եմ մի արձանագրում անել, այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած պետությունները. մեկ մլն բնակչությանն ընկնող մահացության ցուցանիշը եւ բազմաթիվ ուրիշ ցուցանիշներ: Ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած պետություններում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»: Նա ավելացրեց, որ եթե պատերազմական

տրամաբանությամբ են խոսում ու մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պայքարի տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք այդպես. «Իսկ պայքարի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պայքարի ժամանակ ինչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ինչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց

դատում են ռազմական ու պայքարային իրավիճակին համապատասխան: Սակայն մենք այդպիսի քաղաքականություն չենք վարում, քանզի մենք ժողովրդավարական երկիր ենք ու կարծում ենք, որ ժողովրդավարությունը կարեւոր է նաեւ կորոնավիրուսի պայմաններում, քանզի որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը: Ես որեւէ

կասկած չունեմ, որ նման էություն ցուցադրածները նետվելու են ՀՀ-ի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, պարզապես կատարում են այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը այդպիսի նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը ու հանրությունը իր աներկբա վերաբերմունքով»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով