Հիմա չնայած սաղ գիտակցում եմ, բայց ոռնում եմ նստած… Վաչե Թովմասյանը ցավալի լուր հայտնեց

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են

ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական

նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Վաչե Թովմասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. Անմահացավ ընգերս !!! Մեր Սուրբ Հայրենիքը պաշտպանելիս հերոսբար զոհվեց թշնամու մահաբեր

արկից: Հենց առաջին օրվանից Արամս կամավոր առաջնագիծ մեկնեց , ես էլ ճանապարհել եմ է … ու հիմա չնայած սաղ գիտակցում եմ , բայց ոռնում եմ նստած (Աստված հոգիդ լույս դարձնի Յոժս … ննջիր խաղաղությամբ իմ հերոս ընկեր 🙏🏻 #RIP

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով