Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին…Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը

Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է. «Հարցս ուղղում եմ ՀՀ իշխանություններին (ես իրենց հետ ոչ մոտիկից, ոչ էլ հեռվից շփում չունեմ, եւ հուսով եմ՝ մեկնումեկը հարցս տեղ կհասցնի).

-Պատկերացրեք, ՀՀ-ից մի «պրոֆեսորի» (էական չի՝ խելքը թռցրած է էդ «պրոֆեսորը», թե դեռ՝ ոչ) հրավիրում է հարցազրույցի մի որևիցէ պետության, օրինակ՝ ՌԴ-ի հեռուստալրագրող (էական չի՝

անմեղսունակ է, թե ինչ-որ աբիժնիկի քուրն է), և էս «պրոֆեսորը» սկսում է վայր ահաչել էդ պետության ղեկավարի, օրինակ՝ Պուտինի հասցեին և կոչ է անում հավաքվել և տապ ալել Լաձիմիռ Լաձիմիռիչին։ Այժմ հռետորական հարց՝ որտե՞ղ կհայտնվի այդ

հեռուստալրագրողը, ու այդ հայաստանցի «պրոֆեսորին» ՌԴ-ում հեռակա ինչ պատիժ կտան՝ մինչ ձեռներն ընկնի, որ խորովեն-ուտեն։
Պատասխանի մասին բոլորս էլ տեղյակ ենք, դրա համար էր էս հարցս հռետորական։
Էս մի հարցս հռետորական չի.

-Պարոնայք և տիկնայք իշխանավորներ, ՄիԳՌանյանն ո՞վ է, ո՞ւմ շունն է, որ ՀՀ-ի հեռուստաալիքներից մեկով Հայաստանի Հանրապետության ժողովրդին հորդորի՝ իշխանություն փոխել։ Դարձյալ կրկնում եմ՝ ՄիԳՌանյանն ո՞ւմ շունն է, ամբողջ կյանքը Կրեմլին ստորաքարշորեն

ծառայած էդ փալասն ո՞վ է, որ իր պետության մեջ տերերի ոտները լիզի, Հայաստանի մեջ «կտ րիճ Դավո» աշխատի։ Մինչեւ ե՞րբ եք թույլ տալու, որ դրսից «տղա բերող» տականքները թունավորեն Հայաստանի Հանրապետության մթնոլորտն և վիրավորեն ՀՀ-ի քաղաքացու արժանապատվությունը։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով