Հարձակում Ստյոպա Սաֆարյանի վրա՝ քոչարյանականներն են․․․ Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը

Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան Ստյոպա Սաֆարյանի վրա հարձակում են գործել երկու բարձրահասակ տղամարդ։

Հարձակվողներին հաջողվել է միայն հափշտակել Սաֆարյանի բջջային հեռախոսը։ Թե ինչ նպատակ էին հետապնդում անձինք պարզ չէ, քանի որ հարևանները տեսնելուն պես միանգամից բղավել և դուրս են նետվել օգնության։

Այն որ սա ուղղկի գողություն չէ, փաստ է՝ հարևանները տաղամարդկանց ավելի վաղ տեսնելիս են եղել և պարզ է, որ սպասում էին հենց Սաֆարյանին։

Տուժողը վստահ է, որ հարձակումը կապված է իր քաղաքական գործունեության հետ։ Ավելին, Սաֆարյանը կոնկրետացնում է կասկածյալների շրջանակը, պնդելով որ «քոչարյանականներ» են եղել։

Կասկածելի ձայներ և շարժում զգալուն պես Սաֆարյանը հանել է հեռախոսը որպեսզի լուսավորի տարածքն ու նկարահանի։

Հարձակվողներն կռահել են մտադրությունը և ձեռքից առել հեռախոսը, որից հետո փորձել են փախչել։ Բայց, քանի որ, մութ է եղել տղամարդիկ փախուստի ընթացքում վիրավորվել են խփվելով երկաթներին և պահարանին։

Ստյոպա Սաֆարյանն արդեն դիմել է ոստիկանություն և սպասում է հետախուզության արդյունքներին։ Նա պնդում է որ վստահ կարող է ճանաչել հարձակվողներին։

Հիշեցնռնք, որ Ստյոպա Սաֆարյանն ներկայումս հանդիսանում է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, բացի այդ նաև քաղաքագետ-վերլուծաբան։

Վերջերս հրապարակել է Ռ․Քոչարյանի դատական գործի և ՍԴ որոշման մասին վերլուծություն՝

Понравилась статья? Поделиться с друзьями: