Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել․․․ Արծրուն Հովհաննիսյան

Վերջերս բանակային սնունդը դարձել է հաճախ քննարկվող թեմա ցանցերում։

Պատճառը դժվար է կոնկրետ մտնանշել, սակայն որպես դրդապատճառ կարող եբ հանդիսանալ թե սննդի նոր համակարգի ներմուծումը, և թե հեղափոխությունը Հայաստանում առհասարակ։

Բնական է, որ վերջին տասնամյակներում կոռուպցիայի և թալանի մեջ թաթախված համակարգում միանգամից գլոբալ թփոփոխությունների հասնելը բավական դժվար է։

Սակայն, ցանցի որոշ օգտվողներ փորձում են գտնել բացասականը նույնիսկ մանրուքներում։

Իսկ ԶԼՄ-ներից մեկը հրապարակել է սննդից դժգոհ մի զինվորի, որն իբր հացի մեջ միջատ է գտել։

Ի պատասխան այդպիսի դժգոհ գրառումների, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը՝

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ի՞նչու հացի մեջ չի այլ կեղևին կանգնած։

Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։

Եթե այս զինվորն ու դեպքը իրական են ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին։»

Նշենք, որ դեռ օգոստոսի կեսերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսահոլովակ էր հրապարակել, որում ներկայացրել էր նոր սննդային համակարգի անցնելու պիլոտային պրոեկտը 11 զորամասում։

Հուսանք, որ փնովանքը սննդի հարցում ուղղակի անհայտների կողմից սադրանքի անհաջող փորձ էր, և սնունդը բանակային համակարգում իրոք կապահովվի բարձր մակարդակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: