Հավի բուդիկները սոխով թթվասերի մեջ շոգեխաշած կամ այլապես Գեդլիբժե: Առավել հայկական բաղադրատոմսը

Հագեցնող և անկրկնելի համեղ բաղադրատոմս հավի սիրահարների համար:

Գործողությունները ստանդարտ են. Նախ տապակում ենք հավը, հետո եփում, բայց ինչպես և ինչ համեմունքներով տեսեք ստորև: Պատրաստման համար ցանկալի է հաստ պատերով կաթսա ընտրել:

Բաղադրություն՝

  • Հավի բուդիկներ 2 տուփ — լվալ և չորացնել
  • Սոխ 3-4 հատ — մանր կտրատել
  • Հավի արգանակ 2 բաժակ, կարելի է փոխարինել ջրով
  • Թթվասեր — 3 ճ․գ․
  • Ալյուր — 2 ճ․գ․
  • Մանանեխ, համեմ, ըստ ճաշակի — մանր կտրատել
  • Սխտոր — 1 գլուխ
  • Պապրիկա — 1 թ․գ․
  • Կարրի  —  1 թ․գ․
  • Աղ և սև բիբար — ըստ ճաշակի
  • Ձեթ — տապակելու համար

Պատրաստման եղանակը՝

Կաթսայի մեջ շիկացրեք ձեթը: Ավելացնել սոխ և տապակել մինչև թափանցիկ դառնալը, անընդհատ խառնելով: Այնուհետև ավելացնում ենք սխտոր և տապակում մինչև ոսկե դարչնագույն: Սխտորի մի մասը կարելի է թողնել և ավելացնել ուտեստին եփելու ընթացքում: Սոխը և սխտորը հանեք կաթսայի միջից առանձին ափսեի մեջ:

Նույն կաթսայի մեջ, կրկին ավելացրեք ձեթ: Դասավորում ենք հավը և, երբեմն խառնելով, տապակում ՝ մինչև ոսկե կեղև ստանալը: Տապակելիս ավելացնել աղ և պղպեղ:

Սոուսի համար, առանձին ամանի մեջ, լցնել հավի արգանակը, ավելացնել ալյուրը — խառնուրդը պետք է հեղուկ յոգուրտի նման լինի: Խառնուրդին ավելացրեք սոխը և սխտորը: Ստացված սոուսը բլենդերով մանրացրեք հավասարաչափության համար: Ստացվածի մեջ ավելացնել բոլոր համեմունքներն ու թթվասերը:

Ստացված համեղ սոուսը լցնել հավի վրա: Եռացրեք և ջերմությունը թույլացրեք մինչև նվազագույնը, ծածկեք կափարիչով և թողեք եփ գալ մոտ 20 րոպե:

20 րոպե հետո խառնել, ավելացնել սխտորի երկրորդ մասը, եթե պահել եք, ստուգեք աղը և թող այն եփվի ևս 5-7 րոպե: Հավը պատրաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: