Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա․․․ Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականաը մեծ ալեկոծություն ստեղծեց երկրում։

Մի պահ տպավորություն ստեղծվեց, որ իրավիճակը դուրս է եկել հսկողության տակից։

Սակայն, Նիկոլ Փաշինյանի գրառումը ապացույցն է հակառակի՝

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

Ժողովրդին թալանածներն ու թալանողները գտնվելու են: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա:»

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով