Հայ Հումորիստ Եվգենի Պետրոսյանի այս պատմությունը ցնցեց ողջ հայ ժողովրդին․ Նա խոստովանեց

Հպարտանալու շատ հայ մեծեր ունենք, որոնք աշխարհի որ ծայրում էլ լինեն, բարձր են պահում հայի պատիվն ու անունը: Նրանց շնորհիվ աշխարհի յուրաքանչյուր տեղ հնչում է հայի անունը, ու նրանք ամենուր պատվով են պատմում և ներկայացնում հայ ժողովրդին և հայաստանը: Այդ հանճարներից

մեկն էլ Եվգենի Պետրոսյանն է; Պետրոսյանը բարձր է գնահատել հայ ազգի իրագործած թավշյա հեղափոխությունը, կոչ անելով երբեք չհրաժարվել նպատակից, ու սիրել Հայրենիքը սեփական տան պես: Հումորիստ Եվգենի պետրոսյանը հարցազրույցներից մեկում պատմել է

հայկական հումորի նկատմամբ իր վերաբերմունքի, հայերեն լեզուն սովորելու մտադրության ու 1915 թվականին կատարվածի մասին գրքեր կարդալու փորձերի վերաբերյալ։ Ռուսաստանցի հայ հումորիստ Եվգենի Պետրոսյանը ուզում է գրական հայերեն սովորել, թեև տիրապետում է բարբառներից մեկին ու հասկանում է մայրենի լեզվի գրեթե

90 տոկոսը։ Այդ մասին նա ասել է Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա պատմել է , որ պատանի տարիքում նպատակ է ունեցել կատարելապես տիրապետել ռուսերեն լեզվին ու այդ ընթացքում հայերենը քիչ–քիչ մոռացության է մատնվել։ Այժմ արտիստն ուզում է վերականգնել հայրենի լեզվի իմացությունը։ «Ինձ հայրս սովորեցրել է լինել գրագետ, ու ես վախենում եմ

ինչ–որ անգրագետ բան ասել։ Ուստի խոսելիս երբեմն հայերեն բառեր եմ օգտագործում, սակայն շատ զգույշ», – պատմել է Պետրոսյանը։ Արտիստը խոստովանեց, որ իրեն շատ է դուր գալիս հայկական հումորը` Շատ խորը ու սպասումներով լի։ Եվգենի Պետրոսյանը ընդգծեց, որ բազմիցս հանդիպել է «Comedy club»–ի ներկայացուցիչների հետ ու հորդորել չօգտագործել վիրավորական արտահայտություններ, քանզի դա,

նրա համոզմամբ, «չի մտնում հայերի մշակույթի, մտածողության ու աշխարհայացքի մեջ»։ Հումորիստը համոզված է, որ հայկական հումորին խորություն են հաղորդում «թախիծի նոտաները»։ «Մեր ազգի բարդ ճակատագիրը ստիպում է գնահատել հումորը», – ընդգծեց նա։ Հումորիստ Եվգենի Պետրոսյանը մի պատմություն է պատմել . մի անգամ խնջույքի ընթացքում այդտեղ գտնվողներից մեկը տխուր հայկական երգ է երգել։ Մյուս հյուրը

խնդրել է ինչ–որ ուրախ երգ երգել, սակայն Պետրոսյանը միջամտել է ու չի թողել` Ասելով, որ այդ թախիծը երաժշտության ու ժողովրդի հումորի մեջ ներթափանցել է անցած դաժան ճանապարհի արդյունքում։ «Ես հաճախ փորձել եմ գրքեր կարդալ 1915թ.-ի վերաբերյալ, սակայն չեմ ավարտել, Որովհետև սիրտս ցավել է ու լացել եմ։ Ամբողջ աշխարհը պիտի հիշի և ընդունի դա`

որպես նախազգուշացում այն մասին, թե ինչքան կարող է հասնել չարագործությունը», – նշել է հումորիստը։ Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը Հայաստան է ժամանել նոյեմբերի 20–ին։ Նա արդեն հասցրել է փոքր համերգ տալ, ու նոյեմբերի քսանչորսին ելույթ է ունեցել մեծ մենահամերգով։ Պատմական հայրենիք այցի ժամանակ Եվգենի Պետրոսյանն այցելել է Հայոց ցեղшսպшնության թանգարան ու Խոր Վիրապ։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով