Հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պատկերող վերջին կադրերը տարածելուց մոտ մեկ ժամ անց…Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ուշագրավ գրառումը

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայ գերի զինվորների հանդեպ անմարդկային վերաբերմունքը պատկերող վերջին կադրերը տարածելուց մոտ մեկ ժամ անց ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներին,

սոցիալական ցանցերին ու թելեգրամ ալիքներին հրաման է իջել արագորեն հեռացնել տեսանյութը իրենց ռեսուրսներից։ Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ հայտարարությամբ փորձեց հերքել այդ տեսանյութի իսկությունը։

Սակայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի կոպտագույն այդ խախտումը պատերազմական հանցագործության այնքան աղաղակող օրիկնակ է, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են դրանից բխող հետևանքներով։ Այդ և նմանատիպ տեսանյութերն ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի տարածքում

իրականացնում են ցեղասպանական քաղաքականություն՝ նպատակ ունենալով լիարժեք հայաթափել Արցախը։ Հայերի հանդեպ նման անմարդկային վերաբերմունքը ադրբեջանական հասարակությանը սնուցվում է արդեն մի քանի տասնամյակ սեփական իշխանությունների կողմից։ Արդյունքում հային դաժանաբար սպանելը

վերածվում է հասարակական նորմի ու հպարտության առիթի (Ռ. Սաֆարովի օրինակը ամենահայտնին է)։ Պատահական չէ, որ այսօրվա տեսանյութը ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել ադրբեջանցիների մոտ՝ ներքին լսարանում։
Սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունների համար դժվար է

լիարժեք վերահսկել սեփական բանակի վայրագություններն ու անմարդկային գործունեությունը, որպեսզի դրանք հասու չդառնան միջազգային հանրությանը՝ խնդիրներ հարուցելով Բաքվի բռնապետի համար։ Եվ հենց սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում այս րոպեներին կոչ են անում ոչ

միայն չհրապարակել իրենց վայրագությունները պատկերող տեսանյութեր ու հավաքել սմարտֆոնները, այլև զինվորների և սպաների շրջանում բացատրական աշխատանքներ տանել՝ ներկայացնելու Ժնևի կոնվենցիայի համապատասխան դրույթները։ Ցավով պետք է նշեմ, որ ադրբեջանական

հասարակությունում հակահայկականությունը այնքան խոր արմատներ ունի, որ դժվար է լինելու նույնիսկ այս մեթոդներով կասեցնել անմարդկային այդ դրսևորումները։ Հետևաբար, հայոց բանակը ոչ միայն ռազմական, այլև քաղաքակրթական գործունեություն է իրականացնում՝ աստիճանաբար դենացիֆիկացնելով ադրբեջանական հասարակությունը։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով