Հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ…ՀՀ ՊՆ Մամլո խոսնակը քիչ առաջ հայտնեց սահմանում տիրող իրավիճակից նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները

ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո խոսնակը գրառում կատարեց. Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

Несмотря на объявление о новом гуманитарном прекращении огня, вооруженные силы Азербайджана в очередной раз грубо нарушили соглашение. К 07:20, с использованием артиллерийского огня, противник предпринял наступление на южном направлении (Худаферинское водохранилище ) с целью занятия выгодных позиций. Обе стороны несут потери.

The Azerbaijani Armed Forces have once again grossly violated the new humanitarian ceasefire. At 07: 20 after an active artillery fire, the enemy launched an attack in the southern direction (Khudaferin Reservoir) in order to occupy favorable positions. There are casualties and wounded on both sides.

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով