Կներեք, սակայն կոպիտ եմ գրելու.Ով ուզում ա նեղանա գրառումիցս՝ ինձ չի հետաքրքրում. Արտյոմ Հակոբյանի կոշտ անդրադարձը

Ռեժիսոր ու հաղորդավար Արտյոմ Հակոբյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կներեք, սակայն կոպիտ եմ գրելու։ Արա՝ այ դեբիլներ։ էս քաոսը Ձեր պատճառով է տիրում պետության մեջ։ Ձեր բոլորի փոխարեն ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

ոչ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, ոչ պարետ Տիգրան Ավինյանը, ոչ էլ, առավել ևս, նախկիններից չեն կարող կանոնները պահպանել։ Դուք պիտի մի քիչ ջանք գործադրեք, ու ինքներդ ձեզ պաշտպանեք կորոնավիրուսյան վարակից։ Իսկ դուք հազիվ ազգի դավաճանների բարբաջած բթամիտ, հիմար թեզերն եք ասում և դրանով իսկ հպարտանում եք։

Ով ուզում է, թող նեղանա գրառումիցս՝ ինձ չի հետաքրքրում։ Ձեզ հազիվ մարդու տեղ դրեցին, երկար տարիների ստրուկի կարգավիճակի մեջ ապրելուց այնուհետև՝ խոսելու, ազատ արտահայտվելու շանս տրվեց՝ փոխանակ երախտապարտ լինեք և ամեն բան անեք,

որ օգնեք՝ շարժվենք դեպի առաջ գնանք, ինչքան տարիների ընթացքում հավելյալ լեղի ունեիք՝ քանզի վախից չարտահայտվելուց, կուտակում էիք էդ լեղին ձեր ներսում՝ հիմա էդ լեղին հանել եք և սխալ ուղղությամբ ցրիվ ե՞ք տալիս։ Սրանց հեգնանքին տեսեք, սրանց մուննաթներին նայեք, սրանց միշտ, ամեն բանից «նիդավոլնի» տեսքին նայեք։

Հասկացա՜նք, որ կան շատ թերացումներ, դա բոլորս ենք տեսնում, սակայն էնպես չի էլի, որ իդեալական պետության մեջ էիք ապրում, ու այսօր հանկարծ ամեն ինչ փչացավ։ Մարդիկ փորձում են օրենքի պետություն դարձնել՝ կստացվի շատ լավ է, եթե հանկարծ չստացվի, ուրիշները կգան կփորձեն, կամ էլ ձեր «նիդավոլնի»

միջոցով հները կվերարտադրվեն, ձեր գլուխները կերած մի «արդար» խաղացողի դերով։ Սակայն մի ընկեք իրենց կաշիները փրկելու համար, պետությունը «փուռը» տվողների ջրերի մեջ, թե չէ դուք էլ եք իրենց պես դառնում։ Իրենք իրենց գողացված միլիոնների և չնստելու պայքար են տալիս՝ դու՞ք ինչի համար եք իրենց բարբաջանքը կրկնում։ Հավաքեք

ձեզ՝ պահպանեք հակահամաճարակային կանոնները։ Թարգեք այդ հիմար խոսակցությունները՝ Կորոնավիրուս չկա, դրանից մարդ չի կյանքից հեռանում, բժշկական դիմակը չի օգնում, ես ծանոթ չունեմ, և այլն։ Մի քանի քեֆ էլ քիչ արեք։ Պորտներդ ռեստորանի սրահի մեջ չեն թողել։ Իրար բերան էլ մի մտեք։ Զզվելի է դառել ամեն ինչ։ Հ.Գ. ամեն դեպքում՝ առողջ եղեք»։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով