Կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց. Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում

Lragir.am-ը գրում է.
«Ուշագրավ եզրահանւում են արել Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության ԲՈՒՀ-ի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային նկարները:

Նրանց կարծիքով, Ուհանում, որը համարվում է Covid-19-ի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019 թվականի նոյեմբերի վերջին, այլ դեռ օգոստոս ամսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները գրանցել են օգոստոս ամսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն

դեկտեմբեր ամսին: Նույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները գրանցել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Խնդիրը նրանում է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են: Հայտնի է, որ կորոնավիրուսյան վարակի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019թվականի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ

Միացյալ Նահանգները և աշխարհի մի շարք ուրիշ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, ու Չինաստանը ուղղակի Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, նման կերպ նպաստելով դրա համաշխարհային տարածմանը: Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առթիվ քննություն սկսելու մասին: Միաժամանակ,

Թրամփը հայտնեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ: ԱՀԿ-ն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի մասին հակասական հայտարարություններով: Հատկապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ հարկավոր է պայքարել: Այնուհետև ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով ու հանձնարարականնորվ: ԱՄՆ կասկածներից ու

մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նույնպես կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի վարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը: Համենայն դեպս խնդիրներ են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի ու քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ

հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից: Ավելին, հատկանշական է, որ արդեն համաշխարհային ճարակի շրջանում, երբ Չինաստանը հայտնեց, թե հաղթահարել է վարակը, Պեկինը մտահոգություն էր հայտնել ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, նշելով, թե ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ կարող են իրենց հետ Նովոսիբիրսկից կրկին վարակ բերել Չինաստան: Եթե Ուհանում կորոնավիրուսը իսկապես եղել է ավելի վաղ՝ օգոստոսից սկսած, ուրեմն դա կնշանակի, որ

կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել նաեւ աշխարհում: Ի դեպ, այդ կապակցությամբ հետաքրքիր էր շաբաթներ առաջ ֆրանսիական կլինիկաներից մեկի հետազոտությունը: Թեստավորվել էին դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին այլ պատճառով հոսպիտալացված քաղաքացու տվյալներ, եւ գրանցվել էր, որ դեռ 2019 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի այդ քաղաքացու մոտ եղել է կորոնավիրուս, այսինքն դեռեւս այդ ժամանակ

համավարակը եղել է Եվրոպայում: ԱՀԿ-ն այդ առնչությամբ տվեց իր հերթական ռեկոմենդացիան՝ ուսումնասիրել այդ շրջանի ուրիշ հոսպիտալացվածների տվյալներ, հասկանալու համար, արդյոք դա միակ դեպք է, թե ոչ: Կորոնավիրուսային համավարակը կարծես թե բացվում է շերտ առ շերտ, ի հայտ բերելով նոր խնդիրներ, կասկածներ, նոր եզրահանգումներ: Հատկապես, արդյոք համաշխարհային ավելի վաղ տարածվածությունը չէ նաեւ պատճառը, որ այսպես

կոչված պիկը կամ պլատոն նման «արագացված» տարածման Ու մասշտաբայնության պայմաններում արձանագրվում է միայն 3-4 շաբաթում, երբեմն նաեւ ավելի կարճ: Բնականաբար, հարցերը գտնվում են նեղ մասնագիտական տիրույթում, ու միաժամանակ պարզ է, որ գործին վաղուց խառնվել է մեծ քաղաքականությունը։ Սակայն դա էլ թերեւս բերի նրան, որ կծիկը կամաց կամաց-քանդվի, եթե ոչ ամբողջությամբ, ուրեմն զգալի առումով հասկանալի դարձնելով, թե ինչ հետ գործ ուներ կամ ունի մարդկությունը, եւ ինչ քայլեր են հարկավոր նման փաստերի առաջ ավելի ամուր կանգնելու համար»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով