Կիրակի օրերը պիցցառուներին պիցցայի փոխարեն խաշ տալ, թող էդ մի օրն էլ խաշառու լինեն․․․

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը , հավանաբար ընթրիքի ժամանակ, բազմիմաստ գրառում է կատարել՝

«Խորհրդարանն այսօր առավոտնից քննարկում էր խաշի բաղադրությունը։

Որոշվեց, որ բան չի փոխվել, միայն սովալլուկ պիցցառուներն են շատացել, իսկ դա խաշի բաղադրության վրա չի ազդում։

Երկրորդ հոդվածում սահմանվեց, որ ԱԺ նախագահը պաշտոնավարման ընթացքում չի կարող խաշի պատվիրատու լինել, ինքնուրույն եփել, ուտել, նվեր ընդունել։

Կարող է միայն դիտել։ Այս հոդվածն ընդունեց գյալմապիցցառուների առողջությունը խնայելու համար։

Վերջում որոշվեց միջնորդել գյալմաբեխաբարին՝ կիրակի օրերը յուր պիցցառուներին պիցցայի փոխարեն խաշ տալ, թող էդ մի օրն էլ խաշառու լինեն։

Ուրիշ հարցերի քննարկման ժամանակ չմնաց։

ԱԺ մամլո դիվան»

Գրառման վերաբերյալ իրենց մեկնաբանությունները թողեցին Բարսեղյանի էջի հետևորդները։

Понравилась статья? Поделиться с друзьями: