Կալանավորվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։

Այսօր երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանաորելու որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի գործով դատավոր էր նշանակվել՝ Արտուշ Գաբրիելյանը։

Գործը վարույթի էր վերցվել դեռ 2013 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  և ՀՀ քաղաքացի Նիկողոսյանի ներկայացրած երեք դիմումների հիման վրա։

Դիմումներում ներկայացված էին փաստեր և կասկածներ պաշտոնեական դիրքի չարաշահման ինչխես նաև շահերի բախման։

Այն ժամանակ Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մասնավորապես խնդրել էր պարզել Գ. Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների («Ալեքսերվ» Ապեյրոն» ՍՊԸ-ն, «Մեգաֆուդ» ՍՊԸ, «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:» ԹԻՀԿ կայքից։

Սակայն 2013 թ մայիսին գործը փակվել էր՝ պաշտոնական անձանց էթիկայի հանջձնաժողովը որոշեց որ ներկայացրած նյութերն բավարար չեն Գագիկ Խաչատրյանի կապը վերոնշյալ ընկերությունների հետ հաստատելու համար։

Այս անգամ պատկերն այլ է՝ օգստոսի 27-ին ԱԱԾ խուզարկել է Խաչատրյանի և նրա ազգակիցների ունեցվածքը։ Որից հետո կալանավորվել են Գագիկ Խաչատրյանը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանքով, ինչպես նաև նրա եղբայրը՝ Կարեն Խաչատրյանը — վատնում կատարելու մեղադրանքով։

«Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է մի քանի տասնյակ միլիոնավոր դոլլարներ վատնելու կասկածանքով։ Ընդ որում գործի մի մասն շոշափում է նրա պետական եկամուտների կոմիտեի նախագահի եղած ժամանակահատվածը» մանրամասնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: