Ծանր պահին «ընդիմություն խաղալը»՝ Դավաճանություն է Երկրի համար. Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի ջախջախիչ գրառումը

Հայտնի Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Դավաճանության ոչ նուրբ արևստը։ Ցավոք մեր ողջ պատմության մեջ դավաճանների դեֆիցիտ չենք ունեցել։

Ընդ որում մարդկային տվյալ տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս մասնավորապես երկրի եւ ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ցուցադրել որպես փրկիչ։ Երբեք, ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու թե դավաճանում է։

Հակառակը՝ եկել է ժողովուրդը փրկելու… Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը Դավաճանություն է համարվում, թշնամիներին «գլխի գցելը» թե սրանք թուլացել են ու խփելու կոնկրետ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք ։

Դավաճանություն է պետության համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցի մեջ հոդված պատվիրելն ու գրելը։ Դավաճանություն է պետության համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ժողովրդի ու

իշխանության կողքին և թիկունքից դանակ չի խրում։ Դավաճանություն է պետության լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին և նրա թիմին հայհոյանքներ հնչեցնելը։ Դավաճանություն է հիվանդությունից կյանքից հեռացող մարդու և նրա հարազատների զգացմունքները օգտագործելը,

մասնավորապես այն մարդկանց կողմից ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ… Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, սահմանում կանգնած զինվորի, կոպեկների դիմաց աշխատող ուսուցչի ու բանվորի,

Երկրի ու Հայրենիքի նկատմամբ։ Հ.Գ. Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս շատ սխալներ, որոնց շուրջ իհարկե, անշուշտ պետք է խոսել, ինչի համար բնականաբար պետք է քննադատել ու տարբեր առաջարկներ ներկայացնել։ Բնականաբար յուրաքանչյուր իշխանության պետք է զսպել, սակայն երբեք և երբեք չի կարելի դավաճանել…

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով