Խնդիրը լուծողները, որոշ օղակներում դեռ վճռականության պակաս ունեն․․․

Շարունակելով Ամուլսար  պահպանման համար պայքարը, նախաձեռնող խումբը ախատանքների նոր փուլին է անցնում։ Պատճառն այն է, որ պարզ երեվում է — երկրի ղեկավարությունը չունի միահամուռ կարծիք խնդրի լուծման շուրջ, ուստի բնությունը դեռ միանշնական վտանգի տակ է և պահպանաման ու պայքար տալու կարիք ունի։

Խմբի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հետևյալ գրառումը՝

«Ողջույն հայեր, այս խորհրդավոր լռությունը հուշում է, որ խնդիրը լուծողները, որոշ օղակներում դեռ վճռականության պակաս ունեն, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ելքի և պետք է շարունակենք մեր պայքարը։ Մեր պայքարը պետք է լինի հավասարակշռված, հաշվարկված և հստակ։

Մենք մեր կռիվը տանուլ տալու իրավունք չունենք, որովհետև եթե հանքը բացվեց, բնությունը ետ բերել չի լինի։ Սա ո՛չ հոսանքի, ո՛չ թոշակի, ո՛չ էլ տրանսպորտի թանկացման խնդիր է, որոնց համար ժամանակին միասին պայքարել ենք, այստեղ միակ ելքը լիարժեք հաղթանակն է։

ՈՒստի, հայտարարում ենք հետևյալը՝ նախաձեռնությանը անհրաժեշտ են հավասարակշռված և պատասխանատու կամավորներ, թեմայի հետ կապված ամենատարբեր գործեր իրականացնելու համար։
Նախաձեռնությանը անհրաժեշտ են մարդիկ ովքեր՝
1․
Սոցցանցերում կիրականացնեն պարբերական աշխատանքներ, կապված Ամուլսարի խնդրի հետ — տեղեկատվության տարածման, ապատեղեկատվությունների հայտնաբերման և չեզոքացման, միջոցառումների հայտարարությունների տարածման աշխատանքներով։

2․
Կհանդիսանան կամավոր քաղաքային աշխատանքներում՝ թռուցիկների տարածում, միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին մասնակցություն, միջոցառումների ժամանակ կամավոր-համակարգող։

3.
Դաշտային աշխատանքների կամավորներ՝ երկուսից մինչև չորս օրանի հերթապահություններ Ամուլսարի պոստերում, Ջերմուկ-Երևան պարբերական ուղիղ եթերների ապահովում և բարձր պատասխանատվության զգացում մյուս կամավորների և պայքարողների հանդեպ։

Խնդրում ենք այս գրառման տակ գրեք այն պարբերության թիվը/թվերը, որը պատրաստ եք կատարելու, մենք կփորձենք համակարգել տվյալ խմբերի ձուլումը, որից հետո կունենաք խմբային քննարկումներ և աշխատանքների կազմակերպում։
Սպասում ենք լիքը լավ մարդկանց արձագանքների։

Հ․Գ․
Հիշեցնենք, որ մեր տեխնիկական հարցերը հոգալու համար անհրաժեշտ են նաև դրամական միջոցներ, և մեր անկախությունը պահելու համար, մենք պետք հովանավորվենք միայն ժողովրդի կողմից։ Գումարներ կարող եք փոխանցել էջում նշված հաշվեհամարներով։

Գրառումը տարածման կարիք ունի․․․»

Понравилась статья? Поделиться с друзьями: