Լոռիում ցույց է սկսվել. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից

Դեռ երեկվանից Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լուրեր տարածեց, որի համաձայն՝ այսօրվանից, պարետի որոշման համաձայն, կարգելվի քաղաքացիների մուտքը

Սուրբ Հովհաննես մատուռ: Այսօր վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ուզենալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, բողոքել, փորձել

անգամ ճանապարհ փակել: Մատուռ բարձրանալ ուզեգողները, որոնց մեջ կան նաեւ Երեւանից ու ուրիշ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ չեն իմացել պարետատան որոշման մասին, հակառակ դեպքում՝

չէին կտրի անցնի էդքան ճանապարհ: Դժգոհության ալիք են բարձրաձրել նաեւ հարակից բնակավայրերի՝ Մեծ Պարնի, Հարթագյուղ և Ծաղկաբեր համայնքների բնակիչները՝ նշելով, որ իրենց

ապրուստի միակ միջոցը ուխտատեղիում կատարվող առեւտուրն էր, ինչպես նաեւ մի շարք ուրիշ ծառայություններ, որոնք փաստորեն, չեն կարող կատարվել, ինչի հետևանքով իրենց սոցիալական խնդիրները կշատանան: Այս

պահին հավաքված բնակիչների և ուխտավորների հետ բանակցում են ոստիկանները՝ կոչ անելով պահել պարետի ցուցումը և չխախտել հասարակական կարգը: Հավաքվածների թիվը գնալով շատանում է: Բնակիչների շրջանում

կա ցանկություն նույնիսկ փակել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Հիշեցնենք, պարետատան որոշման համաձայն, Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհը փակ կմնա մինչ հունիսի երկուսը ժամը 23:59-ը:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով