ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ խոշոր գումարներ է գրպանել․ Տուժածների թվում նաև պատգամավորներ են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել այն մասին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը

խարդախությամբ Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով փողեր է վերցրել: Տուժողների թվում են Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հ1

ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաեւ խորհրդարանի մի քանի աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Հայտնենք, որ Նորայր Մովսիսյանը Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք 3 տարուց ավել է՝

բառանված են: Իսկ ինչպե՞ս է կատարվել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաեւ կինը` Անի Սամսոնյանը, ներկայացրել են անձանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պիտի ընդամենը գումար ներդնել և կրկնակի փող

վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտնել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է անելու, ամբողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու էդպես գումարները իր մոտ է հավաքել: Քաղաքացիներն էլ, վստահելով նրան, փող են տվել, որոնք, ըստ ամենայնի, գրպանել է և փախչել ՌԴ: Հիմա հետախուզման մեջ է գտնվում»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով