Իշխանությունը այս պահի դրությամբ չունի հստակ ծրագիր, որի միջոցով կարող է հաղթահարել այս փորձությունը…

Գագիկ Քամալյանն իր ֆեսբուքյան էջում գրել է՝

«Վերջի երկու շաբաթների ընթացքում, մեդիադաշտի կեղտոտ խաղացողները հմտորեն կարողացան հանրության ուշադրությունը շեղել սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից։


Բայց դե ինչքան էլ նման հնրաքներով փորձեն մոռացության մատնել, միևնույն է չի ստացվելու։

Քաղաքագիտության մեջ մի այսպիսի հասկացություն կա, որ կոչվում է լեգիտումության ճգնաժամ, որը մի իրավիճակ է, երբ պետական ինստիտուտները անհաղորդ են դառնում հասարակության հիմնական խմբերի պահանջներին, իսկ դա երկար չի կարող շարունակվել։


Այսօր սահմանադրական դատարանում առկա է այդ լեգիտիմության ճգնաժամը, և բնական է, որ անցումային շրջանում գտնվող հասարակության դժգոհությունները տվյալ կառույցի մասով ամբողջովին օբյեկտիվ է։


Հիմա եկեք հասկանանք, թե քաղաքական ակտիվը ինչպես է արձագանքում այս ամենին.

Իշխանությունը այս պահի դրությամբ չունի հստակ ծրագիր, որի միջոցով կարող է հաղթահարել այս փորձությունը։

Խորհրդարանական ընդիմությունը այս խնդրի մասով բանեցնում է ակադեմիականություն, ինչը անցումային շրջանի համար ապաքաղաքական դիրքորոշում է։

Արտախորհրդարանական ուժերից շատերը, այս հարցում ավելի զգայուն են գործում, և որ ամենակարևորն է, նրանք ունեն հստակ քաղաքական դիրքորոշում։

Հարգելի իշխանություններ, ստեղծված իրավիճակում դուք պարտավոր եք այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունեցող ուժերի հետ մտնել քաղաքական կոնսուլտացիաների մեջ, որը ոչ մի կերպ չի թուլացնի, ընդհակառակը ավելի մրցնունակ կդարձնի ձեզ։

Այս խնդիրը միայն ձեր իշխանության խնդիրը չէ, այն բոլորի խնդիրն է։»

Понравилась статья? Поделиться с друзьями: