Ինչ է ասել Կոմանդոսը Գլխավոր Շտաբի նորանշանակ պետ` Օնիկ Գասպարյանի մասին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին Նշանակեց ԶՈՒ ԳՇ պետ՝ ազատելով այդ պաշտոնից Դավթյան Արտակին, որը 2 օր առաջ, արտակարգ իրավիճակի կանոններն էր խախտել և իր տղայի

հարսանիքն էր արել շատ հյուրերով։ Մենք կապվեցինք ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Տեր-Թադևոսյան Արկադիի՝ Կոմանդոսի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է

մտածում նա Օնիկ Գասպարյանի նշանակման շուրջ: «Ես Գասպարյան Օնիկի վերաբերյալ կարող եմ Նշել, որ շատ հաջող որոշում է, այդ մարդը մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է կռվի մեջ, կռվի դшշտում, եղել է սպա, գեներшլ։ Իր մարտական

ճանապարհից երեևում է, որ ինքը արժանի է տվյալ պաշտոնին։ Դավթյան Արտակի վերաբերյալ ես չեմ կարող ասել, ես նրան չեմ ճանաչում, դա ինձ չի հետաքրքրում»։ Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին հարցրինք, թե տվյալ պարբերական փոփոխությունները, թեկուզ հենց բանակի մեջ,

որքանո՞վ են, իր տեսակետով, նպաստում բանակի զարգացման համար: «Ցանկացած մարդ իրավունք չունի բանակի շուրջ ասել՝ շուտ են փոխում կամ ուշ են փոխում, անհրաժեշտ է հասկանալ, որ խոսել դրա վերաբերյալ։ Ես հասկանում եմ, որ Դուք լրագրող եք ու ուզում եք մի ճշմարտություն

բացահայտել, բայց էդ ճշմարտությունը կարող են այն անձնավորությունները ասել, որոնք մասնակցում են տվյալ գործընթացներին, գիտեն, Տվյալ անձանց հետ աշխատանքի մեջ են եղել։ Ես բանակից

արդեն շատ հեռու եմ, ես այժմ ԴՈՍԱՖ-ում եմ, մասնագետներ եմ պատրաստում, սպայակազմի հետ որևէ առընչություն չկա։ Ես կարող եմ ասել զուտ, որ Գասպարյան Օնիկը հենց էն գեներալն է, որ ունի բոլոր շանսերը՝ շտաբը ղեկավարելու համար»։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով