Ինչպիսին էին 80-ականների հարսանիքները: Լուսանկարներ, հիմնական յուրահատկությունները:

Նորաձևությունն ամեն տարի նոր ոճային տենդենցներ է թելադրում մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Սակայն, չնայած դրան, մի բան դեռ մնում է անփոփոխ` հարսանյաց ճերմակ զգեստը, և մասնավորապես նրա դերը հարսայնաց արարողության մեջ:

Կանանց համար հարսանյաց զգեստը պսակադրության օրվա համար ամենակարևոր և հիմնական ձեռքբերումն է: Այնուամենայնիվ, կան հարսնացուներ, ովքեր ուշադրություն են դարձնում նույնիսկ ամենափոքր մանրուքներին:

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայցնում արխիվային լուսանկարներ, որոնցում կտեսնեք, 80-ականների հարսանյաց պարտադիր պարագաները:

Գլխարկները նախկինում շատ մեծ դեր էին խաղում: Հատկապես հարսանիքների ժամանակ շատ նորաձև էր ժանյակով հատուկ գլխարկներ կրելը:

Հարսնացուի ծաղկեփունջն այժմ ևս ընդունված պարագա է։ Սակայն այն ժամանակ մեխակներն ևս մեծ տարածում ունեին հարսանիքի ժամանակ։

Նորաձև գլխարկ։

Հարսնացուն իր դիմահարդարումը պարտադիր պետք է աներ ինքնուրույն։

Այն ժամանակ նույնիսկ ամենահասարակ դիմահարդարման պարագաները անչափ դժվար էր ձեռք բերել, և նույնիսկ գտնելու դեպքում շատ թանկ էին:

Ամենը կտրոններով էր։ Իսկ ինչ եք ուզում, պատճառը ապրանքների սակավությունն էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: